Նորություններ

04.28.2025
Իդրամի աշխատանքային գրաֆիկը մայիսի 1-ին

Հարգելի հաճախորդներ, տեղեկացնում ենք, որ Աշխատանքի միջազգային օրը՝ մայիսի 1-ը համարվում է ոչ աշխատանքային օր։ Այդ օրը Իդրամի գլխամասային գրասենյակը չի գործի:

Հիշեցնենք, որ Իդրամի հեռախոսազանգերի կենտրոնը շարունակում է աշխատել 24/7 ռեժիմով։

Շնորհակալություն

Նորություններ

13.05.2025

Idram&IDBank հավելվածը կրկին թարմացվել է, ու կրկին լավ նորություններ ունենքՎերջին թարմացմամբ (iOS – 4.0.97 և Android – 3.7.98) կարելի է թե՛ հետաձգել Rocket Line վարկերի վճարումը, թե՛ միավորել մի քանի Rocket Line վարկ մեկում։

Վճարման հետաձգումը իրենից ենթադրում է ընտրված վարկի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկի ավտոմատ մարում։ Նոր վարկը նույնպես պատկերվում է հավելվածի Բանկինգի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (վճարումը հետաձգված) անվանմամբ։

Դե, իսկ Rocket Line-ի միավորումը իրենից ենթադրում է ընտրված վարկերի մնացորդային պարտքի չափով նոր Rocket Line վարկի տրամադրում և ընտրված վարկերի ավտոմատ մարում։ Նոր վարկը կրկին կպատկերվի հավելվածի Բանկինգ բաժնի Rocket Line վարկեր բաժնում՝ Rocket Line (միավորված) անվանմամբ։

Իսկ ինչպե՞ս միավորել վարկերը՝

  • գլխավոր էջում սեղմե՛ք Rocket Line-ի սահմանաչափի վերևի + կոճակը
  • նոր պատուհանում սեղմե՛ք «Միավորել վարկերը», ապա ընտրե՛ք Rocket Line-երը, որոնք ցանկանում եք միավորել
  • ընտրե՛ք նոր Rocket Line-ի ժամկետը, տվեք անհրաժեշտ համաձայնությունը, և վերջ։

 

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ