Նորարար վճարային լուծումների առաջատարը Հայաստանում
Իդրամը սկսել է իր գործունեությունը 2004 թվականին որպես ստարտափ նախագիծ, իսկ այսօր վստահորեն Հայաստանում առաջատար ֆինտեխ հարթակ է՝ 450-ից ավել ծառայություններ և QR վճարումների ամենամեծ ծածկույթն ապահովող թվային դրամապանակ։
Համակարգի օպերատորն է «Իդրամ» ՍՊԸ-ն (պետական գրանցման վկայական), որը ՀՀ կենտրոնական բանկի կողմից լիցենզավորվել է 2009 թվականի դեկտեմբերի 29-ին («Դրամական փոխանցումների լիցենզիա N 13»):
«Իդրամ» ընկերությունը 2012 թ. Կենտրոնական բանկի կողմից ստացել է էլեկտրոնային փող թողարկելու թույլտվություն՝ դառնալով առաջինը Հայաստանում:
ԿԲ խորհրդի 2016 թ. մարտի 31-ի որոշմամբ՝ «Իդրամ» ՍՊԸ-ն ստացել է վճարային գործիքների և վճարահաշվարկային փաստաթղթերի պրոցեսինգ և քլիրինգ իրականացնող կազմակերպության լիցենզիա:
Իդրամն առաջարկում է արագ, հեշտ և անվտանգ վճարային լուծումներ ինչպես անհատների, այնպես էլ բիզնեսների համար՝ թվային ապառիկից մինչև արդեն միջազգային վճարային համակարգեր։
- QR անհպում վճարումներ
- Օնլայն բանկինգ
- Առցանց գնումներ
- Տեղական և միջազգային փոխանցումներ
- B2B լուծումներ գործընկեր բիզնեսների համար
Այսօր Իդրամ QR-ով հնարավոր է վճարել ավելի քան 26,000 վաճառակետում և 1,000+ առցանց խանութներում։ Վճարել արագ, հեշտ, ապահով մեկ հպումով։
29․09․2025թ․ Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ «Իդրամ» ՍՊԸ-ին տրամադրվել է «ԻդրամՆեթ» QR վճարումների հայաստանյան համակարգի ստեղծման և գործունեության թույլտվություն։ Սա նշանակում է, որ ԻդրամՆեթը QR վճարումների համակարգ է, որը իրավունք ունի Հայաստանում ընդունել QR վճարումներ համակարգի մասնակից և գործընկեր կազմակերպությունների հաճախորդներից։
Իդրամը հանդիսանում է ID Group-ի անդամ։
«Իդրամ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցներն են հանդիսանում՝ «ԱՅԴԻ ԳՐՈՒՓ» փակ բաժնետիրական ընկերություն՝ 76,00% բաժնեմասով (գործունեության տեսակ՝ բազմապրոֆիլ խումբ) և «ԱՅԴԻ ԲԱՆԿ» փակ բաժնետիրական ընկերություն 24,00% բաժնեմասով (գործունեության տեսակ՝ բանկային գործունեություն)։ «ԱՅԴԻ ԳՐՈՒՓ» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքի գծապատկերին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով»
Առաջնորդվելով իր նպատակներով 2012 թ.-ին «Իդրամ» ընկերությունը հանրությանը ներկայացրեց առաջին հայկական բջջային դրամապանակը, որը հաճախորդների շրջանում մեծ հետաքրքրություն ստեղծեց՝ շատերի համար դառնալով վճարման հարմարավետ գործիք:
Բջջային հավելվածը անվճար հասանելի է iOS և Android հարթակներում:
Գլխամասային գրասենյակ՝ ՀՀ, Երևան, Խանջյան 19/1, հեռ.՝ 060 705 700, էլ. փոստ՝ info@idram.am