Հրապարակային պայմանագիր․ Իդրամ Ջունիոր

«Idram Junior» հավելվածից օգտվելու հրապարակային պայմանագիր

 

Գլուխ 1. Ընդհանուր հասկացություններ

  1. Հրապարակային պայմանագիր՝ Համակարգի օպերատորի և Օգտատիրոջ միջև կնքվող, Համակարգի միջոցով էլեկտրոնային փողի թողարկման և սպասարկման համար Հաշվառման հաշվի բացման և համալրման, ինչպես նաև էլեկտրոնային փողով Համակարգում մատուցվող ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու մասին պայմանագիր, որը հրապարակային փաստաթուղթ է և հասանելի է Համակարգի օպերատորի պաշտոնական կայքում և որին Օգտատերը տվել է իր համաձայնությունը՝ Համակարգի օպերատորի մոտ Հաշվառման հաշիվ գրանցելիս:
  2. Հրապարակային պայմանագրում օգտագործվող հասկացությունները հավասարապես կիրառելի են նաև սույն փաստաթղթի նկատմամբ, եթե սույն փաստաթղթի բովանդակությունից այլ բան չի բխում:
  3. Հավելված՝ «Idram Junior» հավելված՝ նախատեսված 6-ից մինչև 16 տարեկան անձանց կողմից սահմանված ծառայությունների ցանկից (Ծառայություններ) օգտվելու համար։
  4. Հավելվածի հրապարակային պայմանագիր՝ Հիմնական ծնողի և Համակարգի միջև կնքվող պայմանագիր:
  5. Ծառայություններ– Համակարգի օպերատորի կողմից Հավելվածում մատուցվող ծառայություններ, որոնք են.
    1. QR վճարումներ,
    2. Բջջային հեռախոսահամարի լիցքավորում՝ բացառապես սեփական և ընտանիքի անդամների հեռախոսահամարի, որոնցով գրանցված են Idram Junior և Idram հաշվառման հաշիվները,
    3. Գումարի փոխանցում՝ բացառապես ընտանիքի անդամներից և ընկերներից,
    4. Գումարի հարցում՝ բացառապես ընտանիքի անդամներից և ընկերներից։
  1. Գործընկեր բանկ՝ Համակարգի օպերատորի հետ համագործակցության պայմանագիր կնքած ՀՀ առևտրային բանկ, որը հնարավորություն է ապահովում Համակարգի օպերատորների մոտ նույնականացում անցած Օգտատերերին սինքրոնացնել իրենց հաշվառման հաշիվը բանկում ունեցած բանկային հաշվի հետ:
  2. Բանկով նույնականացած Պրեմիում Պլյուս հաշիվ – Համակարգի օպերատորի մոտ նույնականացում անցած հաշվառման հաշիվ, ով ունի Հաշվառման հաշվին կցված բանկային քարտ՝ թողարկված Օգտագործողի անունով։
  3. Սինքրոնացված հաշվառման հաշիվ՝ Համակարգի օպերատորի և Գործընկեր բանկի մոտ միաժամանակ նույնականացում անցած Օգտագործող, ում Հաշվառման հաշիվը սինքրոնացված է Գործընկեր բանկի բանկային հաշվին:
  4. Պրեմիում Պլյուս հաշվի օգտագործող՝ Օգտագործող, ով Համակարգի օպերատորի մոտ ունի Բանկով նույնականացած Պրեմիում Պլյուս հաշիվ կամ Սինքրոնացված հաշվառման հաշիվ:
  5. Հիմնական ծնող (Main parent) – Պրեմիում Պլյուս հաշվի օգտագործող, ով նույնականացնում է Junior հաշիվը, որով տալիս է հնարավորություն վերջինիս օգտվել Հավելվածով նախատեսված ծառայություններից, և ով ունի ամբողջական վերահսկողություն Junior հաշվի նկատմամբ։
  6. Նույնականացված Junior հաշիվ – Հավելվածում գրանցված հաշվառման հաշիվ, որին կապակցված է Հիմնական ծնողի հաշիվը։
  7. Ծնող (Parent)Պրեմիում Պլյուս հաշվի օգտագործող, ով կապակցվում է Նույնականացված Junior հաշվին և ունի մասնակի վերահսկողություն Junior հաշվի նկատմամբ։
  8. Ներդրող (Investor)Պրեմիում Պլյուս հաշվի օգտագործող, ով կապակցվում է նույնականացված Junior հաշվին և չունի որևէ վերահսկողություն Junior հաշվի նկատմամբ։
  9. Քույր/Եղբայր – Junior հաշիվներ, որոնք կապակցված են նույն Հիմնական ծնողի և/կամ Ծնողի հաշվառման հաշիվներին։
  10. Ընտանիք (Family) – Junior հաշվի Ընտանիք է համարվում Հիմնական ծնողը, Ծնողը, Քույր/Եղբայրները, Ներդրողները։
  11. Ընկերներ (Friends, Friends network) – Junior հաշիվներ, որոնք կապակցված են միմյանց հետո որպես ընկերներ։

 

Գլուխ 2. Հավելվածի հրապարակային պայմանագրի առարկան

 

  1. Junior հաշվառման հաշիվ գրանցելիս Հիմնական ծնողը տալիս է իր համաձայնությունը Հավելվածի հրապարակային պայմանագրին և գիտակցում է, որ Հավելվածի հրապարակային պայմանագրով չկանոնակարգված իրավահարաբերությունները ենթակա են կանոնակարգման Հրապարակային պայմանագրով և ՀՀ օրենսդրությամբ:
  2. Հավելվածի հրապարակային պայմանագիրը կնքելիս Համակարգի օպերատորը ղեկավարվում է Հրապարակային պայմանագրի 5-րդ գլխի 5.1-ին կետի 5.1.12-րդ ենթակետով և, որպես բացառություն, Պրեմիում Պլյուս օգտագործողին հնարավորություն է ապահովում Համակարգի օպերատորի մոտ ունենալ 1-ից ավել հաշվառման հաշիվ՝ պայմանով, որ այդ հաշվառման հաշիվները լինեն Նույնականացված Junior հաշիվներ:
  3. Նույնականացված Junior հաշիվը համարվում է նույնականացված Հիմնական ծնողի անունով, որը Հիմնական ծնողի կողմից կառավարման է հանձնվում իր 6-16 տարեկան երեխային:
  4. Նույնականացված Junior հաշվով կատարվող ցանկացած գործառնության համար պատասխանատվությունը կրում է Հիմնական ծնողը Համակարգի օպերատորի առաջ Հավելվածի հրապարակային պայմանագրով, Հրապարակային պայմանագրով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

Գլուխ 3.   Junior հաշվի գրանցում և նույնականացում

 

  1. Junior հաշվի գրանցումը կատարվում է նույնությամբ, նույն քայլերով, ինչ Idram հավելվածում հաշվառման հաշվի գրանցման դեպքում է։
  2. Junior հաշվառման հաշիվների համար առկա են երկու ենթախմբեր՝ Junior 1 և Junior 2, համապատասխանաբար Junior 1 խումը նախատեսված է 6-12 տարիքային խմբի, իսկ Junior 2-ը նախատեսված է 12-16 տարիքային խմբի երեխաների համար։
  3. Մեկանգամյա գաղտնաբառի (one-time password - OTP) օգտագործմամբ բջջային համարը նույնականացնելուց, գաղտնաբառ և PIN կոդ ստեղծելուց հետո Հավելվածի օգտատերը տեսնելու է QR կոդ, որն օգտագործվելու է Հիմնական ծնողի կողմից Junior հաշիվը նույնականացնելիս։
  4. Junior հաշվի նույնականացում իրականացվում է բացառապես Պրեմիում Պլյուս հաշվի օգտագործողի կողմից՝ սույն գլխի 5-րդ կետի պահանջների հաջորդական ապահովմամբ։
  5. Պրեմիում Պլյուս հաշվի օգտագործողը՝
    1. սկանավորում է Հավելվածում պատկերված QR կոդը,
    2. լրացնում է ստորև նշված պարտադիր դաշտերը՝
    • Ազգակցական կապը (Օրինակ՝ մայրիկ, հայրիկ),
    • Երեխայի սեռը
    • Երեխայի անունը, ազգանունը, հայրանունը հայերեն,
    • Երեխայի անունը, ազգանունը անգլերեն,
    • Երեխայի ծննդյան ամսաթիվը:
    1. ներբեռնում է ծննդյան վկայականի նկարը,
    2. լրացնում է երեխայի դպրոցի հասցեն  (Մարզ, Գյուղ/քաղաք, Դպրոցի անուն),
    3. ծանոթանում և PIN կոդով հաստատում է «Հավելվածի հրապարակային պայմանագիր» փաստաթուղթը:
  1. 3-րդ գլխի 5-րդ կետում նկարագրած գործողություններն ամբողջությամբ և բարեհաջող կատարելու արդյունքում Հիմնական ծնողի հաշիվը կապակցվելու է Junior հաշվին, և վերջինս դիտարկվելու է որպես նույնականացված Junior հաշիվ։

 

Գլուխ 4.   Անցումային և եզրափակիչ դրույթներ

 

  1. Junior հաշվին կցված երեխայի 17 տարեկանը լրանալու դեպքում Junior 2 խմբի հաշիվը ձեռք է բերում Հրապարակային պայմանագրով նախատեսված գրանցված հաշվի կարգավիճակ, որն ինքնաշխատ եղանակով ապակապակցվում է Պերմիում Պլյուս հաշվից:
  2. Գրանցված հաշիվը հետագայում օգտագործելու համար պոտենցիալ հաշվետերը կուղղորդվի նույնականացման այնպես, ինչպես նախատեսված է Հրապարակային պայմանագրով։
  3. Եթե Պրեմիում Պլյուս հաշվի կարգավիճակը փոփոխվում է՝ համաձայն Հրապարակային պայմանագրի, և ձեռք է բերվում Հրապարակային պայմանագրի անբաժանելի մաս կազմող 2-րդ հավելվածով՝ Լուծված (terminated), Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user) կամ Հեռացված (deleted) կարգավիճակի, ապա Junior հաշվի կարգավիճակը ևս ինքնաշխատ եղանակով փոփոխվում է նույն կարգավիճակի:
  4. Յուրաքանչյուր պահի Junior հաշվի վրա առկա Էլեկտրոնային փողը չի կարող գերազանցել 200,000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ գումարը:
  5. Junior հաշվով կատարվող գործառնությունների սահմանաչափերը և մատուցվող Ծառայությունների տեսակները սահմանվում են Հավելվածի հրապարակային պայմանագրի անբաժանելի մաս կազմող Հավելված 1-ով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված 1

 

Junior հաշվով կատարվող գործառնությունների սահմանաչափերը

 և Junior հաշվին մատուցվող Ծառայությունների տեսակները

 

      1. Junior հաշվի համալրման սահմանաչափեր.

Աղյուսակ 1.

Համալրում

Մեկ գործարքի սահմանաչափը

Ամսական սահմանաչափը

Նշումներ

Կանխիկով

Ընկերության մասնաճյուղային ցանցի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների մասնաճյուղերի ցանցի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Ընկերության տերմինալային ցանցի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Գործընկեր ֆինանսական կազմակերպությունների տերմինալային ցանցի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Անկանխիկ

Հայկական բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով (ArCa, Visa, Master, AMEX)

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված բանկային քարտերով (Visa, Master, AMEX)

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հայկական բանկերի կողմից թողարկված, կցված քարտերի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Գործընկեր կազմակերպությունների կողմից իրենց շահառուներին գործընկեր կազմակերպության հանձնարարականով գումարների փոխանցում իր շահառուների Իդրամ Հաշվառման հաշիվներին:

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Բանկային քարտերը սպասարկող POS տերմինալով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Համակարգի օպերատորի կողմից սպասարկող այլ հաշվառման հաշիվներից

Նվազագույնը 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ

Չկա

Համակարգի օպերատորի կողմից սպասարկող այլ հաշվառման հաշիվներից  Junior հաշվի համալրումը հասանելի է բացառապես, եթե Junior հաշիվը համալրվում է փոխկապակցված Ընտանիք և Ընկերներ խմբերում ներառված հաշիվներից

Այլ էլեկտրոնային փողի համակարգերի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Գործընկեր ֆինանսական կազմակերպության կողմից տրամադրվող առցանց վարկի միջոցով***

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

ՀՀ բանկերի հաշիվներից բանկային փոխանցման միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

 

      1. Junior հաշիվներից վճարում, փոխանցում և մարում

Աղյուսակ 2

Մարում/Վճարում/Փոխանցում

Կիրառվող սահմանաչափը

Ամսական սահմանաչափը

Նշումներ

Մարում/Փոխանցում

Կանխիկացում/մարում Ընկերության մասնաճյուղային ցանցի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Կանխիկացում/մարում Ֆինանսական կազմակերպություն գործընկերների մասնաճյուղային ցանցի միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Փոխանցում այլ ռեզիդենտ էլեկտրոնային փողի համակարգեր

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Փոխանցում այլ ոչ ռեզիդենտ էլեկտրոնային փողի համակարգեր**

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Փոխանցում Իդրամ հաշվառման հաշվից մեկ այլ հաշվառման հաշվի**

Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամը

Չկա

Համակարգի օպերատորի կողմից սպասարկող այլ հաշվառման հաշիվներին  Junior հաշվից փոխանցումը հասանելի է բացառապես, եթե Junior հաշվից փոխանցվում է փոխկապակցված Ընկերներ խմբում ներառված հաշիվներին

Փոխանցում հայկական բանկերի կողմից թողարկված բանկային քարտերին**

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Փոխանցում հայկական բանկերի հաշիվներին

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Վճարում

Բջջային հեռախոսի լիցքավորում` բացառությամբ Ռուսական բջջաին օպերատորների

Սահմանափակումը համաձայն գործընկերոջ սահմանափակումների

Գումարային սահմանափակումը համաձայն գործընկերոջ սահմանափակումների, իսկ գործարքների քանակը 100

 

Կոմունալ վճարումներ/ ինտերնետ/ հեռուստատեսություն

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Ռուսական բջջային օպերատորներ**

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Վարկի մարում առցանց համակցման միջոցով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Վարկի մարում բանկային փոխանցումով

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Առցանց խաղերի/սոցցանցերի հաշիվների լիցքավորում

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Բուքմեյքերական հաշիվների համալրում**

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հարկեր,տուրքեր/ճո տուգանքներ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

ԴԱՀԿ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

QR կոդով վճարումներ

Նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը՝ 1,000,000 ՀՀ դրամ

Չկա

 

Առցանց խանութներ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

Հասանելի չէ

 

Նորություններ