Մինչ այս պահը հավաքվել է

000.000.000Դ

ամեն ինչ սկսվում է մի դրամից

Մի դրամի ուժը

Իդրամ և IDBank ընկերությունների համատեղ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության այս բացառիկ նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հունիսին և անցած տարիների ընթացքում մեր երկրի համար ռազմավարական կարևորություն ներկայացնող ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել:

Մի դրամի ուժը բացի կարևոր ծրագրեր իրականացնելուց մեր հասարակությունում ստեղծել է  բարեգործության նոր մշակույթ՝ դառնալով նույն գաղափարի շուրջ համախմբվելու ու միասնական ուժերով անհնարինը հնարավոր դարձնելու լավագույն օրինակը: Մեր հաճախորդները միայն Idram&IDBank համակարգերով վճարումներ կատարելով՝ հանդես են գալիս որպես Մի դրամի ուժի բարի կամքի դեսպան, իսկ երկու ընկերությունները յուրաքանչյուր վճարման դիմաց մեկ դրամ փոխանցում են բարի գործերի իրականացմանը։

Եվ արդեն՝ 4 տարի, 183 մլն դրամից ավելի գումար, 30-ից ավելի շահառու հիմնադրամներ. Սա «Մի դրամի ուժն» է` թվերով:

photos

#1դրամիուժը

Դավիթբեկյան խաղեր

2026 թվականի Ապրիլ ամսվա ընթացքում հավաքված մի դրամները փոխանցվելու են «Դավիթբեկյան խաղեր» ՀԿ-ին՝ Դավիթբեկյան խաղեր հասարակական կազմակերպությանը՝ Սյունիքում 14–17 տարեկան պատանիների համար կազմակերպվող մեկամսյա ռազմամարզական խաղերի իրականացմանը նպաստելու նպատակով։

photos

#1դրամիուժը

Իմ անտառ Հայաստան ՀԿ

«Մի դրամի ուժը» նախաձեռնության 2026 թվականի մարտ ամսվա ընթացքում կուտակված 5.131.381 դրամը ուղղվեց «Սիմֆոնիկ անտառ» համերգի երկրորդ՝ ամփոփիչ փուլի իրականացմանը, ինչպես նաև նախորդ տարի մեկնարկած ծառատունկի ծրագրի ամբողջական իրականացմանը։

photos

#1դրամիուժը

Մաթեմիկ ՀԿ

«Մի դրամի ուժի» շրջանակում փետրվարի ընթացքում հավաքված 4.644.456 դրամը փոխանցվել է «Մաթեմիկ» ՀԿ-ին, որը կուղղվի երեխաների և երիտասարդների կրթական զարգացմանը, գիտելիքի տարածմանը և կազմակերպության առաքելության առաջխաղացմանը:

photos

#1դրամիուժը

«Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպություն

2026-ի առաջին՝ հունվար ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած գումարը՝ 5․267․346 դրամ, ուղղվեց «Ուսումնական առաքելություն» բարեգործական կազմակերպությանը, պատերազմի մասնակիցների, նրանց ընտանիքի անդամների, սահմանամերձ բնակավայրերի բնակիչների և տեղահանված արցախցիների համար տարբեր մասնագիտական դասընթացների ապահովմանը։

photos

#1դրամիուժը

«Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամ

2025 թվականի դեկտեմբեր ամսվա «Մի դրամի ուժի» կուտակած ռեկորդային գումարը՝ 5788105 դրամը, ուղղվեց «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամի քաղցկեղ ունեցող երեխաների բուժման ծախսերին։

photos

#1դրամիուժը

Կանայք կլիմայում և էներգետիկայում (WiCE) ՀԿ

5․174․990 դրամ․ «Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա արդյունքն է, որն ամբողջությամբ ուղղվել է «AI4Biodiversity: AI Solutions for Nature» ազգային հեքըթոնի համակազմակերպիչ «Կանայք կլիմայում և էներգետիկայում» (WiCE) ՀԿ-ին։

photos

#1դրամիուժը

Իմ անտառ Հայաստան ՀԿ

5․312․038 ՀՀ դրամ․ սա «Մի դրամի ուժի» 2025թ․-ի հոկտեմբեր ամսվա ցուցանիշն է, որն ամբողջությամբ փոխանցվելու է «Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ի «Սիմֆոնիկ անտառ» ծրագրին։

photos

#1դրամիուժը

Մունք տեխնոդպրոց

5.019.829 դրամ՝ «Մի դրամի ուժի» սեպտեմբեր ամսվա գումարն է, որն ամբողջությամբ կուղղվի Մունք տեխնոդպրոցի «Մասնագիտացում» ծրագրի առաջխաղացմանը, որը Լոռու մարզի ավելի քան 120 երիտասարդի հնարավորություն կտա մասնագիտական ​​կրթություն ստանալ իրենց հայրենի քաղաքում։

photos

#1դրամիուժը

Հույսի կամուրջ ՀԿ

5․092․062 ՀՀ դրամ․ այսքան է «Մի դրամի ուժի» 2025 թվականի օգոստոս ամսվա արդյունքը, որը փոխանցվելու է ավելի քան երեք տասնամյակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությամբ և նրանց սոցիալական ներառման խթանմամբ զբաղվող «Հույսի կամուրջ» ՀԿ-ին։

photos

#1դրամիուժը

Զարկ կրթական ծրագիր

«Մի դրամի ուժի» հուլիսին հավաքագրված գումարը՝ 5․042․314 դրամն, ուղղվեց «Զարկ» էկոճամբարի կազմակերպչական աշխատանքներին:

photos

#1դրամիուժը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Հունիս ամսվա շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի շահառու արյան բարորակ խնդիրներ ունեցող երեխաների աջակցության ծրագիրն է, որի շրջանակում հավաքագրված ողջ գումարն ուղղվելու է երեխաների համար դեղորայքի ձեռքբերմանը:

photos

#1դրամիուժը

Հայորդի հիմնադրամ

4․991․788 դրամ գումար են տրամադրելու Իդրամը և IDBank-ը «Մի դրամի ուժի» մայիս ամսվա ծրագրի շրջանակում «Հայորդի» ամենամյա ճամբարին, որին մասնակցելու են զոհված հայորդիների շուրջ 300 երեխաներ։

photos

#1դրամիուժը

4090 հիմնադրամ

Մի դրամի ուժի ապրիլ ամսվա ընթացքում հավաքագրված ողջ գումարը՝ 4․919․726 դրամն ուղղվեց պատերազմներին մասնակցած տղաների սոցիալ-կրթական հարցերով զբաղվող «4090» բարեգործական հիմնադրամին։

photos

#1դրամիուժը

Հերոսների վերականգնողական քաղաք

Մարտին հավաքված 5․237․825 դրամը ուղղվել «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեկան առողջության կենտրոնին։ Կենտրոնը ապահովում է պատերազմի մասնակից անձանց և նրանց ընտանիքների անդամների հոգեկան և սոցիալական վերականգնումն ու բարելավումը։

photos

#1դրամիուժը

Քայլտեք ընկերություն

4.664.972 դրամ․ սա մի դրամի ուժի փետրվար ամսվա արդյունքն է, որն ուղղվեց «ՔայլՏեք» ընկերության տեղաշարժի մատչելի լուծումներ առաջարկող նոր ծրագրին։ Հաշմանդամություն ունեցող թվով 8 շահառու այսուհետ կունենան հնարավորություն հեշտությամբ բարձրանալ և իջնել ցանկացած աստիճանասանդուղքով:

photos

#1դրամիուժը

Արմաթ կրթական ծրագիր

«Մի դրամի ուժի» հունվար ամսվա հավաքված գումարը՝ 4․632․795 դրամն ուղղվեց ԱՏՁՄ-ի «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցներ ոչ ֆորմալ տեխնոլոգիական կրթական ծրագրի ԴիջիԿոդ 2025 կիրառական ծրագրավորման պատանեկան մրցույթին։

photos

#1դրամիուժը

Մարզերի Երեխաները Մարզերում ՀԿ

5.119.225 դրամ` Դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը փոխանցվելու է «Մարզերի երեխաները մարզերում» հիմնադրամի «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն» ամենամյա մարզային ֆորումին։

photos

#1դրամիուժը

Armenia Tree Project

4.479.792 ՀՀ դրամ․ սա նոյեմբեր ամսվա ընթացքում «Մի դրամի ուժի» կուտակած գումարն է, որը փոխանցվել է Armenia Tree Project բարեգործական հիմնադրամի «Տնամերձ տնկարաններ» ծրագրին։ Շահառու 113 գյուղաբնակ ընտանիք աջակցություն կստանան տնամերձ հողամասերում տնկարաններ ստեղծելու համար, իսկ «Մի դրամի ուժի» ֆինանսավորմամբ այդ տնկարաններում աճեցված տնկիները գնվելու և օգտագործվելու են անտառապատման նպատակով։

photos

#1դրամիուժը

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ

Մի դրամի ուժի հոկտեմբեր ամսվա «մի դրամների» ողջ գումարը՝ 4401021 դրամ,  կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի՝ մարզաբնակ երեխաներին ուղղված կրթական ծրագրերի իրականացմանը։

photos

#1դրամիուժը

«Մունք» տեխնոդպրոց

«Մի դրամի ուժի» սեպտեմբեր  ամսվա շահառուն 2022-ին Արցախում ստեղծված «ԵՍ» կրթական հիմնադրամի «Մունք» տեխնոդպրոցն էր։  Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4093527 դրամ, որն  ուղղվելու է 400 շահառուների շարունակական կրթության ապահովմանն ու Սյունիքի և Լոռու մարզերի 10 համայնքների 100-ից ավել նոր դիմորդների ներգավմանը։

photos

#1դրամիուժը

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամ

«Մի դրամի ուժի» օգոստոս ամսվա շահառուն Արեն Մեհրաբյան հիմնադրամն էր։  Իդրամի և IDBank-ի կողմից հիմնադրամին է փոխանցվել 4.135․630 ՀՀ դրամ՝ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի արոտավայրերի խնդիր ունեցող տնային տնտեսություններին աջակցելու նպատակով։

photos

#1դրամիուժը

SIA Հայաստան

4․165․643 դրամ․ «Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա գումարը ամբողջությամբ փոխանցվելու է Impact Hub Yerevan-ի՝ մեր երկրում սոցիալական ձեռնարկատիրության զարգացմանն ուղղված Social Impact Award ծրագրին։

photos

#1դրամիուժը

Հզոր Միտք ՀԿ

4․046․161 դրամ IDBank-ը և Idram-ը փոխանցել են «Հզոր Միտք» ՀԿ-ի «Հորիզոն» ճամբարին «Մի դրամի ուժի» հունիս ամսվա  ծրագրի շրջանակում։

photos

#1դրամիուժը

Կյանքի ճանապարհ

Մայիս ամսվա կուտակված 4․101․050 դրամն ուղղվել է «Կյանքի ճանապարհ» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ էպիլեպսիա ունեցող երեխաներին դեղորայքի ապահովման և բուժման աջակցության համար։

photos

#1դրամիուժը

4090 հիմնադրամ

Ապրիլ ամսվա կուտակված 3․913․063 դրամն ուղղվել է «4090» հիմնադրամին՝ քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից շուրջ հարյուր ուսանողների կրթավճարների տրամադրման համար։

photos

#1դրամիուժը

Իմ անտառ Հայաստան

Մարտ ամսվա ընթացքում կուտակված 4 017 648 դրամը ուղղվել է «Իմ Անտառ Հայաստան» բնապահպանական հասարակական կազմակերպությանը, Հայաստանի անտառային ֆոնդի ավելացմանն ու կենսաբազմազանության պահպանման ծրագրերին։

photos

#1դրամիուժը

Սիթի Օֆ Սմայլ

Փետրվար ամսվա ընթացքում օգտատերերի վճարումներից կուտակված «մի դրամները»՝ 3 780 052 դրամ, ուղղվել են «Սիթի Օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին` աջակցելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին։

photos

#1դրամիուժը

Հայ Մայրեր

Հունվար ամսվա ընթացքում օգտատերերի վճարումներից կուտակված «մի դրամները»՝ 3 665 972 դրամ, ուղղվել են «Հայ մայրեր» բարեգործական հիմնադրամին։

photos

#1դրամիուժը

Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամ

Դեկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը՝ 3.945.010 դրամ, ուղղվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին։

photos

#1դրամիուժը

Ջերմոցներ արցախցիների համար

Նոյեմբերի ընթացքում կուտակված 3.588.848 դրամը փոխանցվել է Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների համար Սյունիքում ջերմոցների կառուցման ծրագրին։

photos

#1դրամիուժը

Հայորդի - Արցախ

Հոկտեմբեր ամսվա ընթացքում Բանկի և Իդրամի հաճախորդների կատարած յուրաքանչյուր վճարման դիմաց փոխանցված «մի դրամներից» հավաքված ողջ գումարը՝ 3.580.216 դրամ, փոխանցվել է «Հայորդի» նախաձեռնությանը։

photos

#1դրամիուժը

Հայքն Աշխարհին

Սեպտեմբեր ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 3.397.784 դրամ, ուղղվեց «Հայքն աշխարհին» կրթական ծրագրին:

photos

#1դրամիուժը

ՍՕՍ – Մանկական գյուղեր

Օգոստոսի ընթացքում կուտակված ողջ գումարը՝ 3500572 դրամ, փոխանցվեց ՍՕՍ - Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամին։

photos

#1դրամիուժը

Նախաձեռնության հուլիսի ծրագիրն ուղղված էր երեխաներին․ ամսվա ընթացքում կատարված վճարումներից կուտակված ողջ գումարը՝ 3․480․466 դրամ, փոխանցվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։

photos

#1դրամիուժը

Հայորդի ճամբար

Մի դրամի ուժը նախաձեռնության հունիս ամսվա ընթացքում կուտակված գումարն ուղղվեց Հայորդի ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգմանն ու կահավորման աշխատանքներին։
Հունիս ամսվա ավարտին ճամբարին փոխանցվեց 3
482779 դրամ։

photos

#1դրամիուժը

Մի դրամի ուժը նախաձեռնության հունիս ամսվա ընթացքում կուտակված գումարն ուղղվելու է Հայորդի ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգմանն ու կահավորման աշխատանքներին։
Ճամբարին մասնակցելու են պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի և Հայաստանի ողջ տարածքից, ինչպես նաև Աղավնոյից և Բերձորից տեղահանված երեխաները:

photos

#1դրամիուժը

«Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում մայիս ամսվա ընթացքում կուտակված ողջ գումարը՝ 3.520.698 դրամ, փոխանցվել է «Կյանքի ճանապարհ» հասարակական կազմակերպության էպիլեպսիա և այլ բարդ նյարդային հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծրագրին՝ ապահովելով նրանց անհրաժեշտ ախտորոշիչ հետազոտություններով և ժամանակակից դեղամիջոցներով։

photos

#1դրամիուժը

 «Մի դրամի ուժը» նախաձեռնության ապրիլ ամսվա գումարը՝ 3․389․788 դրամ, հատկացվել է Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտման ծրագրին, որն օգնում է պատերազմի ընթացքում վիրավորում ստացած, ՀՀ մարզերում բնակվող զինվորներին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ և կիրառել դրանք իրենց երազանքների ու մտքերի իրականացման նպատակով։

photos

#1դրամիուժը

«Մի դրամի ուժը» նախաձեռնության փետրվար և մարտ ամիսների ընթացքում ընկերությունների հարթակներով կատարվող վճարումների արդյունքում հավաքված ողջ գումարը՝ 6․463․511 դրամ, ուղղվեց Արցախի գյուղական բնակավայրերի բնակիչների մասնավոր տնային տնտեսություններում արևային ջրաջեռուցիչների տեղադրմանը։

photos

#1դրամիուժը

2023թ․ հունվար ամսվա շահառուն «Տալենտում» ծրագիրն է։ Ծրագրի նպատակն է բացահայտել տաղանդավոր
երաժիշտներին, կրթել ու զարգացնել նրանց և արդյունքում ունենալ միջազգային չափանիշներին համապատասխան երաժիշտներ, որոնք կներկայացնեն հայկական մշակույթն ամբողջ աշխարհում։ Ծրագրի ավարտին «Տալենտում» կրթական ծրագրին փոխանցվեց 3.008.215 դրամ։

photos

#1դրամիուժը

«Մի դրամի ուժի» դեկտեմբեր շահառուն Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամն էր։ Հիմնադրամը կազմակերպում է կյանքի համար վտանգ սպառնացող հիվանդություններով երեխաների բուժումը։ Դեկտեմբերին Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին փոխանցվեց 3.531.799 ՀՀ դրամ։

photos

#1դրամիուժը

«Մի դրամի ուժի» նոյեմբեր ամսվա շահառուն «Արեն Մեհրաբյան»բարեգործական հիմնադրամն էր։ Ծրագրի ավարտին հիմնադրամին փոխանցվեց 4.653.223 ՀՀ դրամ։

photos

#1դրամիուժը

Մի դրամի ուժը նախաձեռնության հոկտեմբեր ամսվա շահառուն Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնն է։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում կուտակված "մի դրամների" գումարը կազմեց 4․827․643 դրամ, որը փոխանցվեց վերականգնողական կենտրոնին։

photos

#1դրամիուժը

2022թ․ սեպտեմբեր ամսվա շահառուն «4090» հիմնադրամն է։ Հիմնադրամի նպատակը Հայրենիքի պաշտպաններին կրթաթոշակների տրամադրման, կրթական ծրագրերի իրականացման, հմտությունների բարձրացման և վերապատրաստումների իրականացումն է։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 4․631․690 վճարում, որը «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում կուղղվի 4090 հիմնադրամին։

photos

#1դրամիուժը

2022թ․ օգոստոս ամսվա շահառուն «Հերոսների վերականգնողական քաղաք» հոգեբանական կենտրոնն է։ «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում օգոստոսի ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը` 4.676.836 դրամ, փոխանցվեց կենտրոնին։

photos

#1դրամիուժը

«Մի դրամի ուժը» նախաձեռնության հուլիս ամսվա շահառուն «ՔայլՏեք» ընկերությունն էր, որը ստեղծել է բացառիկ հայկական նորարարական արտադրանք` MetaGait սարքը։ MetaGait-ը օգնում է հաշմանդամություն ունեցող զինվորներին և մանկական ուղեղային կաթված ունեցող երեխաներին վերականգնել շարժունակությունը՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող ավելի քան 30 հիվանդություններ։ Ծրագրի ավարտին «ՔայլՏեք» ընկերությանը փոխանցվեց 4.248.945 դրամ։

photos

#1դրամիուժը

Մի դրամի ուժը նախաձեռնության մայիս, հունիս ամիսների գումարը՝ 9․107․498 դրամ, ուղղվեց «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին՝ նպաստելու Լոռու մարզի տարբեր համայնքների երեխաների կրթության կազմակերպմանը։

photos

#1դրամիուժը

Երկար ընդմիջումից հետո մարտ և ապրիլ ամիսների մեր շահառուն բնապահպանական ոլորտն է․ գարնան երկու ամիսների ընթացքում հավաքված բոլոր «մի դրամները» փոխանցվել են My Forest Armenia բնապահպանական կազմակերպությանը՝ Հայաստանի տարածքում անտառվերականգնման ծրագրին օժանդակելու համար։ IDBank-ն ու Իդրամը 10․757․867 գումար են փոխանցել հիմնադրամին, մասնակցել են Լոռու մարզի Ջրաշեն համայնքում անտառի հիմնման աշխատանքներին։

photos

#1դրամիուժը

2022 թվականի հունվար և փետրվար ամիսների ընթացքում կուտակված «մի դրամների» ողջ գումարը՝ 9.808.684 ՀՀ դրամ, փոխանցվեց «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին՝ նպաստելով քաղցկեղով հիվանդ երեխաների համար թանկարժեք դեղամիջոցների ձեռքբերմանն ու երեխաների բուժմանը։

photos

#1դրամիուժը

2021 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսների ընթացքում «Մի դրամի ուժը» նախաձեռնության շրջանակում «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամին փոխանցեցինք 9․328․753 ՀՀ դրամ՝ այդպիսով դառնալով Nation Builder. ծրագրի շրջանակում հեռավոր համայնքների աշակերտները հնարավորություն կունենան ստանալ պատշաճ կրթություն, բացահայտել իրենց և իրենց համայնքի հնարավորություններն ու ներուժը։

photos

#1դրամիուժը

Հաջորդիվ «Մի դրամի ուժը» նախաձեռնության ուղղվածությունն առողջապահական էր․ 2021 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում կուտակված «մի դրամները»՝ 8․057․944 ՀՀ դրամ փոխանցվեց Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամին, որը կազմակերպում է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող երեխաների բուժումն արտերկրում։

photos

#1դրամիուժը

2021 թվականի օգոստոս ամսվա ընթացքում կուտակված «մի դրամների» ամբողջ գումարը՝ 3.704.910 ՀՀ դրամ փոխանցվեց «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամին։ Վահեն երազում էր մեր երկրին նվիրել կլինիկական դեղագետների և այդ ուղղությամբ հսկայական աշխատանք էր իրականացնում։ “Մի դրամի ուժը» նախաձեռնության նվիրատվության շնորհիվ կրթաթոշակներ տրամադրվեցին դեղագիտության ֆակուլտետի ուսանողներին։

photos

#1դրամիուժը

Հունիսին, երբ լրացավ «Մի դրամի ուժը» նախաձեռնության 1 տարին, Բանկն ու Իդրամը մասնակցեցին «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» և «Մեգերյան կարպետ» ընկերության կողմից համատեղ իրականացվող «Արևագորգ»-ը գործելու նախաձեռնությանը։ Բանկի և Իդրամի աշխատակիցները «բարեգործեցին» ու 1000 կապ ավելացրին Արևագորգին և հայտարարվեց, որ «Մի դրամի ուժի» հունիս և հուլիս ամիսների գումարն ուղղվելու է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։ Հուլիսի ավարտին հիմնադրամին փոխանցվեց 6․925․000 ՀՀ դրամ։

photos

#1դրամիուժը

«Մի դրամի ուժը» շարունակում էր թափ առնել, և մեր հաճախորդները գնալով ավելի շատ վճարումներ էին կատարում Idram&IDBank հավելվածով, իսկ դա նշանակում էր՝ ավելի շատ «մի դրամներ» մեր շահառուներին։ 2021 թվականի մարտ, ապրիլ և մայիս ամիսների ընթացքում հավաքված «մի դրամների» ողջ գումարը՝ 8․648․000 ՀՀ դրամ, փոխանցվեց «ՎԻՎԱ – Բժիշկներն ու կամավորները՝ Հայաստանին» հիմնադրամին, որի հետ համագործակցել էինք նաև պատերազմի ընթացքում՝ միջոցներ հատկացնելով սահմանամերձ գոտիներում հոսպիտալների վերազինմանը։ Պատերազմից հետո հիմնադրամն արտերկրում կազմակերպում էր այն զինծառայողների բուժումը, ում բուժումը Հայաստանում արդյունավետ չէր։

photos

#1դրամիուժը

2020 թվականի դեկտեմբերի 1-ից 2021թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամները» փոխանցվեցին «Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին»՝ ընդհանուր առմամբ 6․962․504 ՀՀ դրամ, ինչը պայմանավորված էր իրենց առողջությունը մեր երկրի համար չխնայած զինծառայողների կողքին լինելու ցանկությամբ և նրանց վերականգնողական ծրագրերին սատարելու նպատակով։

photos

#1դրամիուժը

Պատերազմը շարունակվում էր, վիրավորների ու զոհերի թիվն աճում էր, և այդ փուլում կենսական անհրաժեշտություն կար կանգնելու «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» կողքին։ «Մի դրամի ուժը» հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների «մի դրամների» ողջ գումարը՝ 3․603․ 291 ՀՀ դրամ, փոխանցվեց 1000+ հիմնադրամին։ Բացի այդ IDBank-ն իր ողջ անձնակազմով հանդես եկավ մեկ այլ նախաձեռնությամբ` «Միասին՝ հանուն բանակի»․ աշխատակիցներից յուրաքանչյուրն իր ընտրությամբ կրկնապատկեց, եռապատկեց, հնգապատկեց կամ տասնապատկեց 1000+-ին ամեն ամիս փոխանցվող գումարը։

photos

#1դրամիուժը

Նախաձեռնության հաջորդ ծրագիրը բնապահպանական էր․ սեպտեմբեր ամսվա ողջ գումարով նախատեսված էր Armenia tree project-ի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում՝ այրված անտառի հատվածում, ծառատունկ իրականացնել։ Սակայն մեկնարկեց պատերազմը և մեր գործընկերների համաձայնությամբ սեպտեմբեր ամսվա ողջ գումարը՝ 2․017․218 ՀՀ դրամ մենք հատկացրինք «Հայաստան» համահայկական հիմնադրամին, որին այս նախաձեռնությունից դուրս IDBank-ն ու Իդրամը հատկացրեցին ևս 100․000․000 ՀՀ դրամ։ Բացի այդ հենց Idram&IDBank հավելվածում հնարավորություն ստեղծվեց ընդամենը մեկ հպումով նվիրատվություն կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին և «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։

photos

#1դրամիուժը

Նախաձեռնությունը մեկնարկեց քովիդյան ժամանակաշրջանում, երբ բազմաթիվ երեխաներ տանը համապատասխան սարքեր չունենալու պատճառով դուրս էին մնում կրթական գործընթացից։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հատկապես բարձր լեռնային ու սահմանամերձ գյուղերի երեխաների համար անհրաժեշտ էր ապահովել կրթության շարունակականությունը, «Մի դրամի ուժի» առաջին ծրագրի շրջանակում IDBank-ն ու Իդրամը 50 համակարգիչ նվիրաբերեցին այն երեխաներին, որոնք առողջական խնդիրներից ելնելով չէին կարողանալու հաճախել դպրոց։ Հունիս, հուլիս և օգոստոս ամիսների գումարը կազմեց 5․538․727 ՀՀ դրամ։

Հաշվետվություն

Որքա՞ն է կազմում իմ ներդրումը

Ներբեռնիր հավելվածը