«Իդրամ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ

1.    ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ․
1.1.    Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները.
1.1.1.    Ընկերություն – «Իդրամ» ՍՊԸ.
1.1.2.    Բջջային հավելված – Իդրամ բջջային հավելված, որը հնարավորություն է ընձեռում Օգտատերերին օգտվելու Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից.
1.1.3.    Օգտատեր – Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ.
1.1.4.    Մասնակից – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող Օգտատեր.
1.1.5.    Կտրոն – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի Օգտատիրոջ մասնակցելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.
1.1.6.    Էլեկտրոնային կտրոն – Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում (Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում) Ընկերության կողմից գեներացվող Կտրոն, որով նույնականացվում է Մասնակիցը.
1.1.7.    Սպասվող կտրոն – գեներացված 7 (յոթ) նիշ թիվ, որը դառնում է Կտրոն սույն Կանոններով սահմանված պահանջներին Մասնակցի համապատասխանելու դեպքում.
1.1.8.    Գործընկեր – Ընկերության հետ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ, որի ուժով Ընկերությունը իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում՝ Օգտատիրոջ կարգադրության հիման վրա և ի շահ Գործընկերոջ.
1.1.9.    Կանոններ – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ.
1.1.10.    Իդրամ համակարգ – Ընկերության հարթակ, որն օգտագործվում է  վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու համար.
1.1.11.    Վաճառքի կետ – Գործընկերոջ օբյեկտ, որտեղ նա ծավալում է իր գործունեությունը, բացառությամբ ինտերնետային կայքերի։

2.    ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ․
2.1.    Ընկերությունը իր մարքեթինգային ռազմավարության շրջանակներում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այսուհետ՝ Վիճակախաղ)։ Վիճակախաղը տեղի է ունենալու 18.07.2026թ.-ին՝ ժամը 14։00-ին, առցանց տարբերակով։
2.2.    Վիճակախաղի ընթացքում խաղարկվելու է 10 (տասը) հատ 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամին համարժեք ճամփորդական հավաստագրեր (վաուչերներ), որոնք հնարավոր է օգտագործել միայն «Շելբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից (ՀՎՀՀ՝ 03315831, Գրանցման համար՝ 80.110.780332) ճամփորդական փաթեթ գնելու համար (այսուհետ՝ Շահում(ներ)):
2.3.    Շահող մասնակիցը Կանոնների 2.2. կետում նշված Շահումը կարող է օգտագործել մինչև 01.12.2026թ.-ը «Շելբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունից ճամփորդական փաթեթ գնելու համար, ընդ որում գնվող ճամփորդական փաթեթի ժամկետը կարող է լինել մինչև 31.07.2027թ.-ը ներառյալ։

3.    ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ․
3.1.    Մասնակիցը, կատարելով համապատասխան նշում Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում, տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։ Կանոններին վերապահումով համաձայնությունը արգելվում է։
3.2.    Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am կայքում:
3.3.    Ընկերությունը իրավունք ունի կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am կայքում։
3.4.    Կանոնների փոփոխությունները համարվում են համաձայնեցված Մասնակցի հետ, եթե վերջինս չի դադարեցնում Վիճակախաղի իր մասնակցությունը։
3.5.    Մասնակիցը տալիս է Ընկերությանը Վիճակախաղի կազմակերպման, անցկացման և լուսաբանման նպատակով իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման իր անհետկանչելի համաձայնությունը։
3.6.    Վիճակախաղում շահող ճանաչվելու դեպքում Մասնակիցը պարտավորվում է մասնակցել Ընկերության կողմից Շահումի փոխանցման նկարահանմանը, ինչպես նաև տալիս է նկարահանված նյութերը հրապարակելու իր համաձայնությունը։ Վիճակախաղում շահող Մասնակցի կողմից սույն կետով սահմանված պարտավորությունը կատարելուց հրաժարվելը հանգեցնում է Շահումի ստանալու իրավունքից զրկմանը։

4.    ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ․
4.1.    Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է միաժամանակ համապատասխանել ստորև նշված բոլոր չափորոշիչներին.
4.1.1.    Իդրամ համակարգի միջոցով 01.03.2026թ.-ի ժամը 00։00-ից մինչև 30.06.2026թ.-ը ժամը 23։59-ը ներառյալ կատարել հետևյալ գործողություններից առնվազն մեկը.
4.1.2.    կատարել NFC կամ QR տեխնոլոգիաներով միանվագ 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ և ավել վճարում Գործընկերների Վաճառքի կետերում (այդ թվում նաև ֆեյսբուքյան էջի միջոցով), որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.
4.1.2.1.    կատարել միանվագ 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ և ավել առցանց վճարում Գործընկերների կայքերում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը, բացառությամբ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպող և խաղատներ հանդիսացող Գործընկերների կայքերում կատարված վճարումների.
4.1.2.2.    կատարել միանվագ 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ և ավել առցանց վճարում Բջջային հավելվածում առկա տոմսերի բաժնում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.
4.1.2.3.    կատարել առկա այլ ծառայությունների գծով միանվագ 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամ և ավել վճարում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.
4.1.3.    լինել 18 (տասնութ) տարին լրացած Օգտատեր.
4.1.4.    Ընկերության վճարահաշվարկային համակարգում ունենալ «Պրեմիում պլյուս» կարգավիճակ։
4.2.    Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ.
4.2.1.    Ընկերության և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները և ամուսինը.
4.2.2.    «Պրեմիում պլյուս» կարգավիճակ չունեցող Օգտատերը.
4.2.3.    այն Օգտատերը, ում հաշվառման հաշիվը Իդրամ համակարգում Վիճակախաղի մեկնարկի պահին ունի Սառեցված (banned), Լուծված (terminated), Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user) կամ Հեռացված (deleted) կարգավիճակներից որևէ մեկը.
4.2.4.    18 (տասնութ) տարին չլրացած Օգտատերը։
4.3.    Օգտատիրոջ Իդրամ համակարգի հաշվառման հաշվում լրացված անձնական տվյալները պետք է համապատասխանեն նրա վավեր անձնագրի կամ անձը հաստատող այլ վավեր փաստաթղթում նշված տվյալների հետ, հակառակ դեպքում նա հնարավորություն չի ունենա դառնալ Մասնակից։
4.4.    Էլեկտրոնային կտրոնը հայտնվում է Օգտատիրոջ Բջջային հավելվածի և Ընկերության կայքի համապատասխան բաժնում սույն Կանոնների 4.1.1. կետում նշված գործողությունները կատարելուց անմիջապես հետո։
4.5.    Կանոնների 4.1.1.4. կետի համաձայն 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու և Կանոնների 4.1.1.1., 4.1.1.2. և 4.1.1.3. կետերի համաձայն 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու դեպքերում, անկախ գումարի չափից, տրամադրվում է միայն մեկ Էլեկտրոնային կտրոն։
4.6.    Կտրոնը չի տրամադրվում հետևյալ դեպքում․
4.6.1.    Ընկերության կայքի միջոցով կատարվող հետևյալ գործարքների դեպքում.
4.6.1.1.    Փոխանցումներ Օգտատիրոջ հաշիվների միջև.
4.6.1.2.    Փոխանցումներ դեպի բանկային քարտեր, ներառյալ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպող և խաղատներ հանդիսացող Գործընկերներին ուղղված փոխանցումներ.
4.6.1.3.    Փոխանցումներ դեպի բանկային հաշիվներ, ներառյալ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպող և խաղատներ հանդիսացող Գործընկերներին ուղղված փոխանցումներ.
4.6.1.4.    IDPay փոխանցում.
4.6.1.5.    Փոխանցումներ ՀՀ Պետբյուջե.
4.6.1.6.    SWIFT փոխանցումներ.
4.6.1.7.    Փոխանցումներ դեպի այլ Իդրամ համակարգի հաշվառման հաշիվ.
4.6.1.8.    Փոխանցումներ դեպի էլ. փողի համակարգեր – Yandex money, emoney, UPay.
4.6.1.9.    Visa Rocket քարտի համալրում.
4.6.1.10.    Ավանդի համալրում։
4.6.2.    Բջջային հավելվածի միջոցով կատարվող հետևյալ գործարքների դեպքում.
4.6.2.1.    Փոխանցումներ Օգտատիրոջ հաշիվների միջև.
4.6.2.2.    Փոխանցումներ դեպի բանկային քարտեր, ներառյալ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպող և խաղատներ հանդիսացող Գործընկերներին ուղղված փոխանցումներ.
4.6.2.3.    Փոխանցումներ դեպի բանկային հաշիվներ, ներառյալ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպող և խաղատներ հանդիսացող Գործընկերներին ուղղված փոխանցումներ.
4.6.2.4.    IDPay փոխանցում.
4.6.2.5.    Փոխանցումներ դեպի այլ Իդրամ համակարգի հաշվառման հաշիվ.
4.6.2.6.    Փոխանցումներ դեպի էլ. փողի համակարգեր – Yandex money, emoney, Upay.
4.6.2.7.    Visa Rocket քարտի համալրում.
4.6.2.8.    Ավանդի համալրում։
4.7.    Սույն Կանոնների 4.1.1. կետում սահմանված վճարում կատարելու ժամանակ վճարման աղբյուր Rocket Line ընտրելու դեպքում, բացի գեներացվող Կտրոն(ներ)ից, գեներացվում է ևս  երկու Սպասվող կտրոն։
4.8.    Սպասվող կտրոնը գեներացվելու պահից տասը օր անց դառնում է Կտրոն միայն այն դեպքում, եթե սույն Կանոնների 4.7. կետում նշված վճարումը չի չեղարկվել, Rocket Line-ը չի մարվել և ժամկետանց չէ։
4.9.    Խմբային վճարումները միանվագ վճարում չեն համարվում, այլ համարվում են առանձին վճարումներ խմբում առկա յուրաքանչյուր ծառայության գծով։
4.10.    Կտրոններն ակտիվացնելու համար մինչև 16.07.2026թ.-ը՝ ժամը 23։59 ներառյալ, Մասնակիցը պարտավոր է մուտք գործել Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում առկա էջը և սեղմել «Մասնակցել» կոճակին, որից հետո Մասնակցին հասանելի կլինեն բոլոր առկա Կտրոնները։
4.11.    Կտրոնը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ Կտրոնի հերթական համարը (7 նիշ թվով), գեներացման ժամ և ամսաթիվ, գործարքի id, գործարքի գումար։

5.    ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ․
5.1.    Շահող Մասնակիցները որոշվելու են պատահականության սկզբունքով։
5.2.    Վիճակախաղի արդյունքները ամփոփվելու են 18.07.2026թ.-ի ժամը 14։00-ին Facebook սոցիալական ցանցում Ընկերության էջում և YouTube կայքի Ընկերության ալիքում ուղիղ հեռարձակման միջոցով։
5.3.    Շահող Մասնակիցներին որոշելու համար Վիճակախաղի ընթացքում հանդիսավարը յուրաքանչյուր Շահումի շահողին որոշելու համար լոտոտրոնի միջոցով դուրս է բերում հաջորդաբար 7 (յոթ) հատ թիվ, հայտարարում է այդ թվերով կազմված ենթադրյալ Կտրոնի հերթական համարը և ստուգում է այդ թվերով կազմված Կտրոնի առկայությունը և պատկանելիությունը։
5.4.    Կտրոնի առկայությունը և պատկանելիությունը ստուգելուց հետո հանդիսավարը զանգահարում է շահող Մասնակցի Իդրամ համակարգի հաշվառման հաշվում գրանցված հեռախոսահամարով։ Կապ հաստատելու անհաջող փորձի դեպքում հանդիսավարը ևս 2 (երկու) անգամ զանգահարում է շահող Մասնակցին։
5.5.    Շահող Մասնակցին նույնականացնելուց հետո նա տեղեկացվում է Շահումը ստանալու պայմանների մասին։
5.6.    Եթե լոտոտրոնի միջոցով հաջորդաբար դուրս բերած 7 (յոթ) հատ թվով կազմված Կտրոնի համար գոյություն չունի կամ Կտրոնը ակտիվացրած չէ կամ հնարավոր չի եղել կապ հաստատել շահող Մասնակցի հետ սույն Կանոնների 5.4. կետի դրույթների համաձայն, ապա Շահումը կրկին խաղարկվում է Կանոնների 5.3․, 5.4․ և 5.5․ կետերին համապատասխան։
5.7.    Հանդիսավարն անցնում է հաջորդ Շահումի խաղարկությանը՝ միայն նախորդ Շահումը շահող Մասնակցին ստանալու պայմանների մասին տեղեկացնելուց հետո։
5.8.    Յուրաքանչյուր Մասնակից, անկախ նրա Կտրոնների քանակից, կարող է շահել մեկ Շահումից ոչ ավել։
5.9.    Շահող Մասնակիցը մինչև Շահումը ստանալու պահը պարտավոր է ունենալ Իդրամ համակարգի իր դրամապանակին կցված իր անունով բացված վճարային քարտ կամ բանկային հաշիվ։ Սույն կետով սահմանված պահանջին չբավարարելու դեպքում Շահող Մասնակիցը զրկվում է Շահումը ստանալու իրավունքից։
5.10.    Ընկերությունը պարտավորվում է Շահումները շահող Մասնակցներին փոխանցել մինչև 01.08.2026թ.-ը ներառյալ։ 
5.11.    Վիճակախաղի ժամանակ խաղարկվող Շահումի համար շահող Մասնակցի կողմից պետությանը վճարման ենթակա բոլոր անհրաժեշտ հարկերը վճարվում են Ընկերության կողմից։
 
 

 

ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ

18.07.2026 | 14:00

Խաղարկությունը տեղի է ունենալու 2026թ.-ի հուլիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Իդրամի Facebook-յան էջում և YouTube-յան ալիքում։
Ճամփորդական վաուչերը կարող է օգտագործվել մինչև 01.12.2026թ.-ը «Շելբի» ՍՊԸ-ից ճամփորդական փաթեթ գնելու համար, ընդ որում, գնվող ճամփորդական փաթեթի ժամկետը կարող է լինել մինչև 31.07.2027թ.-ը ներառյալ
draw-bg-image

Ընկերությունը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ www.idram.am | 060 70 07 00

Թարգմանություններում տեղ գտած անհամապատասխանության դեպքում հիմք է ընդունվում հայերեն տարբերակը:

Ընկերությունը պատասխանատվություն չի կրում www.idram.am-ից հղումներ պարունակող այլ կայքերում տեղադրված տեղեկատվության ճշգրտության, ինչպես նաև օգտագործման հնարավոր հետևանքների համար:

2026 © ‹‹Իդրամ›› վճարային համակարգ

Բոլոր իրավունքները պաշտպանված են