«Իդրամ» ՍՊԸ-ի կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ
- ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները.
- Ընկերություն – «Իդրամ» ՍՊԸ.
- Բջջային հավելված – Իդրամ բջջային հավելված, որը հնարավորություն է ընձեռում Օգտատերերին օգտվելու Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից.
- Օգտատեր – Ընկերության կողմից մատուցվող վճարահաշվարկային ծառայություններից օգտվող ֆիզիկական անձ.
- Մասնակից – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի մասնակցության պայմաններին համապատասխանող Օգտատեր.
- Կտրոն – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի Օգտատիրոջ մասնակցելու իրավունքը հաստատող փաստաթուղթ.
- Էլեկտրոնային կտրոն – Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում (Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում) Ընկերության կողմից գեներացվող Կտրոն, որով նույնականացվում է Մասնակիցը.
- Սպասվող կտրոն – գեներացված 7 (յոթ) նիշ թիվ, որը դառնում է Կտրոն սույն Կանոններով սահմանված պահանջներին Մասնակցի համապատասխանելու դեպքում.
- Գործընկեր – Ընկերության հետ վճարահաշվարկային ծառայությունների մատուցման պայմանագիր կնքած անձ, որի ուժով Ընկերությունը իրականացնում է դրամական միջոցների հավաքագրում՝ Օգտատիրոջ կարգադրության հիման վրա և ի շահ Գործընկերոջ.
- Կանոններ – Ընկերության կողմից կազմակերպվող գովազդային վիճակախաղի կանոններ.
- Իդրամ համակարգ – Ընկերության հարթակ, որն օգտագործվում է
վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու համար. - Վաճառքի կետ – Գործընկերոջ օբյեկտ, որտեղ նա ծավալում է իր գործունեությունը, բացառությամբ ինտերնետային կայքերի։
- Սույն կանոնների մեջ օգտագործվող հիմնական հասկացությունները.
- ԳՈՎԱԶԴԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ ԵՎ ՄՐՑԱՆԱԿԱՅԻՆ ՖՈՆԴ
- Ընկերությունը իր մարքեթինգային ռազմավարության շրջանակներում կազմակերպում է գովազդային վիճակախաղ (այսուհետ՝ Վիճակախաղ)։ Վիճակախաղը տեղի է ունենալու 10.06.2023թ.-ին՝ ժամը 14։00-ին, օնլայն տարբերակով։
- Վիճակախաղի ընթացքում խաղարկվելու է 5 (հինգ) հատ 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ և 5 (հինգ) հատ iPhone 14 (այսուհետ՝ Շահում(ներ)):
- ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼԸ
- Մասնակիցը, կատարելով համապատասխան նշում Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում, տալիս է իր անհետկանչելի համաձայնությունը Կանոններին։ Կանոններին վերապահումով համաձայնությունը արգելվում է։
- Կանոնները կրում են հրապարակային բնույթ և Վիճակախաղի ողջ ընթացքում հասանելի են Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am կայքում:
- Ընկերությունը իրավունք ունի կատարել փոփոխություն Կանոններում, ընդ որում Կանոններում ցանկացած փոփոխություն ավտոմատ հասանելի է դառնում Մասնակցի համար Բջջային հավելվածում և Ընկերությանը պատկանող՝ idram.am կայքում։
- Կանոնների փոփոխությունները համարվում են համաձայնեցված Մասնակցի հետ, եթե վերջինս չի դադարեցնում Վիճակախաղի իր մասնակցությունը։
- Մասնակիցը տալիս է Ընկերությանը Վիճակախաղի շրջանակներում իր անձնական տվյալների հավաքագրման, օգտագործման և մշակման իր անհետկանչելի համաձայնությունը։
- Վիճակախաղում շահող ճանաչվելու դեպքում Մասնակիցը պարտավորվում է մասնակցել Ընկերության կողմից Շահումի փոխանցման նկարահանմանը, ինչպես նաև տալիս է նկարահանված նյութերը հրապարակելու իր համաձայնությունը։
- ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ
4.1. Վիճակախաղի Մասնակից դառնալու համար Օգտատերը պարտավոր է միաժամանակ համապատասխանել ստորև նշված բոլոր չափորոշիչներին.-
- Իդրամ համակարգի միջոցով 28.02.2023թ.-ի ժամը 00։00-ից մինչև 27.05.2023թ.-ը ժամը 23։59-ը ներառյալ կատարել հետևյալ գործողություններից առնվազն մեկը.
- կատարել NFC կամ QR տեխնոլոգիաներով միանվագ 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ և ավել վճարում Գործընկերների Վաճառքի կետերում (այդ թվում նաև ֆեյսբուքյան էջի միջոցով), որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.
- կատարել միանվագ 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ և ավել առցանց վճարում Գործընկերների կայքերում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը, բացառությամբ՝ շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի կազմակերպող և խաղատներ հանդիսացող Գործընկերների կայքերում կատարված վճարումների.
- կատարել միանվագ 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամ և ավել առցանց վճարում Բջջային հավելվածում առկա տոմսերի բաժնում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.
- կատարել առկա այլ ծառայությունների գծով միանվագ 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամ և ավել վճարում, որը չի չեղարկվի մինչև Վիճակախաղի ավարտը.
- լինել 18 (տասնութ) տարին լրացած Օգտատեր.
- Ընկերության վճարահաշվարկային համակարգում ունենալ «Պրեմիում պլյուս» կարգավիճակ։
- Իդրամ համակարգի միջոցով 28.02.2023թ.-ի ժամը 00։00-ից մինչև 27.05.2023թ.-ը ժամը 23։59-ը ներառյալ կատարել հետևյալ գործողություններից առնվազն մեկը.
- Վիճակախաղի Մասնակից չեն կարող հանդիսանալ.
- Ընկերության և «ԱյԴի Բանկ» ՓԲԸ-ի աշխատողները և նրանց մերձավոր ազգականներ` ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ և ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները և քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաև ամուսինը.
- «Պրեմիում պլյուս» կարգավիճակ չունեցող Օգտատերը.
- այն Օգտատերը, ում հաշվառման հաշիվը, Վիճակախաղի մեկնարկի պահին ունի սառեցված (banned), Լուծված (terminated), Օգտատիրոջ կողմից լուծված (terminated by user) կամ Հեռացված (deleted) կարգավիճակներից որևէ մեկը.
- 18 (տասնութ) տարին չլրացած Օգտատերը։
- Օգտատիրոջ Իդրամ դրամապանակում լրացված անձնական տվյալները պետք է համապատասխանեն նրա անձնագրի կամ անձը հաստատող այլ փաստաթղթում նշված տվյալների հետ, հակառակ դեպքում նա հնարավորություն չի ունենա դառնալ Մասնակից։
- Էլեկտրոնային կտրոնը հայտնվում է Օգտատիրոջ Բջջային հավելվածի և Ընկերության կայքի համապատասխան բաժնում սույն Կանոնների 4.1.1. կետում նշված գործողությունները կատարելուց անմիջապես հետո։
- Կանոնների 4.1.1.4. կետի համաձայն 30,000 (երեսուն հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու և Կանոնների 4.1.1.1., 4.1.1.2. և 4.1.1.3. կետերի համաձայն 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու դեպքերում, անկախ գումարի չափից, տրամադրվում է միայն մեկ Էլեկտրոնային կտրոն, բացառությամբ սույն Կանոնների 4.10. և 4.11. կետերով սահմանված դեպքերի։
- Կտրոն չի տրամադրվում հետևյալ դեպքերում.
- Ընկերության կայքի միջոցով կատարվող հետևյալ գործարքների դեպքում.
- Փոխանցումներ Օգտատիրոջ հաշիվների միջև.
- Փոխանցումներ դեպի բանկային քարտեր.
- Փոխանցումներ դեպի բանկային հաշիվներ.
- IDPay փոխանցում.
- Փոխանցումներ ՀՀ Պետբյուջե.
- SWIFT փոխանցումներ.
- Փոխանցումներ դեպի այլ Իդրամ հաշիվ.
- Փոխանցումներ դեպի էլ. փողի համակարգեր – Yandex money, emoney, QiWi, UPay.
- Կանխիկացման հայտեր.
- Կանխիկացում բանկերում.
- Visa Rocket քարտի համալրում.
- Ավանդի համալրում։
- Բջջային հավելվածի միջոցով կատարվող հետևյալ գործարքների դեպքում.
- Փոխանցումներ Օգտատիրոջ հաշիվների միջև.
- Փոխանցումներ դեպի բանկային քարտեր.
- Փոխանցումներ դեպի բանկային հաշիվներ.
- IDPay փոխանցում.
- Փոխանցումներ դեպի այլ Իդրամ հաշիվ.
- Փոխանցումներ դեպի էլ. փողի համակարգեր – Yandex money, emoney, QiWi, Upay.
- Կանխիկացման հայտեր.
- Կանխիկացում բանկերում.
- Visa Rocket քարտի համալրում.
- Ավանդի համալրում։
- Ընկերության կայքի միջոցով կատարվող հետևյալ գործարքների դեպքում.
- Սույն Կանոնների 4.1.1. կետում սահմանված վճարում կատարելու ժամանակ վճարման աղբյուր Rocket Line ընտրելու դեպքում, բացի գեներացվող Կտրոն(ներ)ից, գեներացվում է երկու Սպասվող կտրոն։
- Սպասվող կտրոնը գեներացվելու պահից տասը օր անց դառնում է Կտրոն միայն այն դեպքում, եթե սույն Կանոնների 4.7. կետում նշված վճարումը չի չեղարկվել, Rocket Line-ը չի մարվել և ժամկետանց չէ։
- Խմբային վճարումները միանվագ վճարում չեն համարվում, այլ համարվում են առանձին վճարումներ խմբում առկա յուրաքանչյուր ծառայության գծով։
- Կանոնների 4.1.1.1. կետի համաձայն 1,000 (մեկ հազար) ՀՀ դրամը գերազանցող միանվագ վճարում կատարելու դեպքերում գեներացվում է երկու էլեկտրոնային կտրոն՝ պայմանով, որ Վաճառքի կետը, որտեղ կատարվում է վճարումը հանդիսանում է սուպերմարկետ, մթերային խանութ, գազալցակայան կամ բենզալցակայան։
- Սույն Կանոնների 4.1.1.2. կետում սահմանված վճարում կատարելու դեպքում գեներացվում է երկու Էլեկտրոնային կտրոն, պայմանով, որ 4.1.1.2. կետում նշված Գործընկերոջ կայքը հանդիսանում է առցանց խանութ։
- Կտրոններն ակտիվացնելու համար մինչև 09.06.2023թ.-ը՝ ժամը 23։59 ներառյալ, Մասնակիցը պարտավոր է մուտք գործել Բջջային հավելվածում կամ Ընկերության կայքում առկա էջը և սեղմել «Մասնակցել» կոճակին, որից հետո Մասնակցին հասանելի կլինեն բոլոր առկա Կտրոնները։
- Կտրոնը պարունակում է հետևյալ տեղեկատվությունը՝ Կտրոնի հերթական համարը (7 նիշ թվով), գեներացման ժամ և ամսաթիվ, գործարքի id, գործարքի գումար։
-
- ՎԻՃԱԿԱԽԱՂԻ ԸՆԹԱՑՔԸ
- Շահող Մասնակիցները որոշվելու են պատահականության սկզբունքով։
- Վիճակախաղի արդյունքները ամփոփվելու են 10.06.2023թ.-ի ժամը 14։00-ին Facebook սոցիալական ցանցում Ընկերության էջում և Youtube կայքի Ընկերության ալիքում ուղիղ հեռարձակման միջոցով։
- Վիճակախաղի ընթացքում Շահումները խաղարկելու հաջորդականությունը որոշելու է Ընկերությունը իր հայեցողությամբ։
- Շահող Մասնակիցներին որոշելու համար Վիճակախաղի ընթացքում հանդիսավարը յուրաքանչյուր Շահումի շահողին որոշելու համար լոտոտրոնի միջոցով դուրս է բերում հաջորդաբար 7 (յոթ) հատ թիվ, հայտարարում է այդ թվերով կազմված ենթադրյալ Կտրոնի հերթական համարը և ստուգում է այդ թվերով կազմված Կտրոնի առկայությունը և պատկանելիությունը։
- Կտրոնի առկայությունը և պատկանելիությունը ստուգելուց հետո հանդիսավարը զանգահարում է շահող Մասնակցի Իդրամ համակարգի հաշվում գրանցված հեռախոսահամարով։ Կապ հաստատելու անհաջող փորձի դեպքում հանդիսավարը ևս 2 (երկու) անգամ զանգահարում է շահող Մասնակցին։
- Շահող Մասնակցին նույնականացնելուց հետո նա տեղեկացվում է Շահումը ստանալու պայմանների մասին։
- Եթե լոտոտրոնի միջոցով հաջորդաբար դուրս բերած 7 (յոթ) հատ թվով կազմված Կտրոնի համար գոյություն չունի կամ Կտրոնը ակտիվացրած չէ կամ հնարավոր չի եղել կապ հաստատել շահող Մասնակցի հետ սույն Կանոնների 5.5. կետի դրույթների համաձայն, ապա Շահումը կրկին խաղարկվում է Կանոնների 5.4., 5.5. և 5.6. կետերին համապատասխան։
- Հանդիսավարն անցնում է հաջորդ Շահումի խաղարկությանը՝ միայն նախորդ Շահումը շահող Մասնակցին ստանալու պայմանների մասին տեղեկացնելուց հետո։
- Յուրաքանչյուր Մասնակից, անկախ նրա Կտրոնների քանակից, կարող է շահել մեկ Շահումից ոչ ավել։
- Շահող Մասնակիցը մինչև Շահումը ստանալու պահը պարտավոր է ունենալ Իդրամ համակարգի իր դրամապանակին կցված իր անունով բացված վճարային քարտ կամ բանկային հաշիվ։ Սույն կետով սահմանված պահանջին չբավարարելու դեպքում Շահող Մասնակիցը զրկվում է Շահումը ստանալու իրավունքից։
- Ընկերությունը 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ Շահումը փոխանցում է շահող Մասնակցի Իդրամ համակարգում գրանցված հաշվառման հաշվի հաշվեկշռին Վիճակախաղի արդյունքները ամփոփելուց հետո 10 (տասը) աշխատանքային օրվա ընթացքում։ 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ Շահում ստանալու այլ եղանակ Վիճակախաղի շրջանակներում չի նախատեսվում։
- Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2015 թվականի հունվարի 13-ի թիվ 2-Ն որոշմամբ հաստատված թիվ 16.02 կանոնակարգի 19-րդ կետի պահանջը, 1,000,000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ Շահումը ստանալու համար շահող մասնակիցը պարտավորվում է Վիճակախաղի արդյունքները ամփոփելուց հետո 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում Իդրամ համակարգում իր հաշվառման հաշվի/հաշիվների հաշվեկշիռը զրոյացնել ։ Սույն կետի պահանջը նշված ժամկետում չկատարելու դեպքում շահող Մասնակիցը զրկվում է Շահումը ստանալու իրավունքից։
- Վիճակախաղի ժամանակ խաղարկվող Շահումի համար շահող Մասնակցի կողմից պետությանը վճարման ենթակա բոլոր անհրաժեշտ հարկերը վճարվում է Ընկերության կողմից։
ԽԱՂԱՐԿՈՒԹՅՈՒՆ
10.06.2023 | 14:00
Խաղարկությունը տեղի է ունենալու 2023թ.-ի հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Իդրամի Facebook-յան էջում և YouTube-յան ալիքում։




