Նորություններ

01.26.2026
Իդրամով «Վիվա Արմենիա» ծառայությունների վճարումների մասին

Հարգելի օգտատերեր,

«Իդրամ» ընկերությունը տեղեկացնում է, որ 2026 թվականի փետրվարի 1-ից «Իդրամ» հարթակներով այլևս հնարավոր չի լինի վճարումներ կատարել «Վիվա Արմենիա» ՓԲԸ ծառայությունների համար: Այս փոփոխությունը պայմանավորված է «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի կողմից համագործակցությունը միակողմանիորեն դադարեցնելու որոշմամբ։ Արդյունքում՝
«Վիվա Արմենիա» ծառայությունների դիմաց վճարումները չեն ընդունվի՝

  • Idram&IDBank հավելվածով,
  • Իդրամի տերմինալներով,
  • IDBanking.am և banking.idram.am առցանց հարթակներով,
  • ⁠Idram Junior հավելվածով

«Իդրամ» ընկերության համար առաջնահերթ է իր օգտատերերին ապահովել կայուն, անվտանգ և որակյալ ծառայություններով, ուստի կանխավ տեղեկացնում ենք այս փոփոխության մասին և խնդրում «Վիվա Արմենիա» ՓԲԸ-ի բաժանորդներին տվյալ ծառայությունների համար վճարումներ կատարել այլ հասանելի եղանակներով։ Շնորհակալ ենք ըմբռնման համար։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Նորություններ