Նորություններ

Սիրելի՛ օգտատերեր,
Տեղեկացնում ենք, որ տեղի են ունեցել փոփոխություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում:
Ուշադրություն․ ՀՀ Կենտրոնական Բանկի 22.03.2022թ թիվ 46-Ն և 48-Ն որոշումների սահմանափակումներով պայմանավորված՝ տերմինալով Իդրամ հաշվի համալրումը ժամանակավորապես անհասանելի է։ Մենք ձեռնարկում ենք հնարավոր բոլոր քայլերը՝ Ձեզ այլընտրանքային լուծում առաջարկելու համար։ Ժամկետների վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնենք։
Միաժամանակ նշենք, որ ՀՀ Կենտրոնական Բանկի 22.03.2022թ թիվ 46-Ն և 48-Ն որոշումների համաձայն՝ արգելվում է համալրել դրամապանակը կանխիկ եղանակով, իսկ անկանխիկ եղանակով համալրելու համար Դուք պետք է դրամապանակին կցված ունենաք Ձեր անունով բանկային քարտ կամ IDBank-ում հաշիվ։
Տերմինալով կանխիկ գործարքների համար մենք առաջարկում ենք ունենալ Ձեր անունով հաշիվ կամ քարտ IDBank-ում․ Դուք, ինչպես միշտ, տերմինալում կմուտքագրեք Ձեր Idram ID-ն․ նախ կհամալրվի Ձեր բանկային հաշիվը, որից էլ ավտոմատ կերպով՝ Ձեր Իդրամ դրամապանակը։
Մենք ձեռնարկում ենք քայլեր, որ Դուք նույն հարմարավետությամբ շարունակեք օգտվել դրամապանակից․ Ձեզ (ըստ Իդրամ համակարգում Ձեր կարգավիճակի) հասանելի ծառայություններին և անհրաժեշտ գործողություններին կարող եք ծանոթանալ այստեղ։
Idram&IDBank հավելվածում Ձեր կարգավիճակը կարող եք ստուգել՝ մուտք գործելով հավելվածում Ձեր անձնական էջ՝ սեղմելով «Ավելին» բաժնի վրա հավելվածի ստորին աջ անկյունում։ Ձեր անվան տակ կարտացոլվի Ձեր ներկա կարգավիճակը, որը կարող եք փոփոխել՝ սեղմելով «Բարձրացնել իմ կարգավիճակը» տողի վրա և հետևելով հրահանգներին։
Մինչ այդ Դուք կարող եք համալրել Ձեր Իդրամ հաշիվները, որպես աղբյուր ընտրելով դրամապանակին կցված քարտերը կամ IDBank-ի հաշիվները։