Նորություններ

Սիրելի օգտատերեր,
Տեղեկացնում ենք, որ տեղի են ունեցել փոփոխություններ «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքում, որոնք ուժի մեջ են մտնելու փուլային սկզբունքով։
ՀՀ Կենտրոնական Բանկի 22.03.2022թ թիվ 46-Ն և 48-Ն որոշումների համաձայն՝
- Սույն թվականի մայիսի 2-ից էլեկտրոնային դրամապանակները հնարավոր կլինի համալրել միայն բանկային քարտից կամ հաշվից։ Մայիսի 2-ից նաև արգելվում է դրամապանակից կատարել էլեկտրոնային փողի մարում` կանխիկ եղանակով՝ այսինքն, դրամապանակում առկա դրամական միջոցների կանխիկացում Իդրամի, UPay-ի և բանկերի մասնաճյուղերում այլևս չի թույլատրվի:
- Սույն թվականի հուլիսի 1-ից սկսած էլեկտրոնային դրամապանակները հնարավոր կլինի համալրել միայն հաճախորդի անունով բացված հաշիվ կամ քարտ ունենալու դեպքում։
Փոփոխությունների արդյունքում Իդրամ դրամապանակի ծառայություններից լիարժեք օգտվելու համար անհրաժեշտ է ապահովել հետևյալ պայմաններից առնվազն մեկը՝
- Ունենալ IDBank-ի հաշիվ կամ քարտ և անցնել սինքրոնացում
- Կցել Idram&IDBank հավելվածին Ձեր անվամբ բացված բանկային քարտ։
Եթե դեռ չունեք Ձեր անունով բանկային քարտ կամ հաշիվ, հոգ չէ․ Idram&IDBank հավելվածով կարելի է հեշտ ու արագ բացել առցանց հաշիվ IDBank-ում առցանց՝ հաշված վայրկյաններում։
Բացելով հաշիվ Idram&IDBank հավելվածում՝ դուք կստանաք մի շարք լրացուցիչ առավելություններ․ օրինակ՝ կարող եք օգտվել մոբայլ բանկինգ բոլոր հնարավորություններից Idram&IDBank հավելվածի միջոցով, ներառյալ՝ պատվիրել քարտեր առցանց (նաև վիրտուալ քարտեր), կատարել գործարքներ՝ օգտագործելով IDBank-ի հաշիվներն ու քարտերը, կառավարել Ձեր հաշիվները, ինչպես նաև հետևել Ձեր հաշիվների մնացորդներին։ Սա թույլ կտա նաև օգտագործել Rocket Line սահմանաչափը ապառիկ գնումների համար, դեպի Ռուսաստան առցանց դրամական փոխանցումներ կատարել և օգտագործել այլ` դրամապանակում գործող շուրջ 400 ծառայությունները։
Մենք պատրաստի լուծումներ ունենք էլեկտրոնային փողի և անկանխիկ վճարումների ոլորտում օրենսդրական և կանոնադրական նոր պահանջները Ձեզ համար ավելի հարմարավետ դարձնելու համար։ Չէ՞ որ մենք աշխատում ենք Ձեզ համար։