Նորություններ

12.07.2020
Մի դրամի ուժը նախագծի երրորդ փուլի ամփոփում

Ամփոփվեց «Մի դրամի ուժի» հերթական ծրագիրը, և վերջին 2 ամսվա ընթացքում կուտակված 3 603 291 ՀՀ դրամը փոխանցվեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ 

Ծրագրի սկզբում նախապես հայտարարել էինք, որ գումարն ուղղվելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամ։ Սակայն, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, երբ շատ ավելի անհրաժեշտ է հայրենիքի համար մղված պայքարում վիրավոր զինվորներին, ինչպես նաև զոհված զինվորների ընտանիքներին աջակցությունը, հավաքված հասույթն ուղղելու ենք 1000+ «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»:

«Մի դրամի ուժի» դեկտեմբերի 1-ից մեկնարկող հերթական փուլը ևս կծառայի հայրենիքի պաշտպաններին․ դեկտեմբերի 1-ից 2021թ․ փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում կուտակված «մի դրամները» կփոխանցվեն «Հայրենիքի պաշտպան» վերականգնողական կենտրոնին։

Նորություններ