Գործընկերներին  www.idr.am  Անվտանգություն  Մեր մասին  Ինչպես օգտվել  FAQ  Կապ
ԳՐԱՆՑՎԵՔ
համակարգում առցանց հաշիվ ձեռք բերելու համար
ԼԻՑՔԱՎՈՐԵՔ
Ձեր հաշիվը այստեղ նշված ցանկացած եղանակով
ՈՐՏԵՂ ՎՃԱՐԵԼ
Առկա ծառայությունների եւ ապրանքների ցանկ
Rates by  nachange.com
354.007 / 386.224
10.309 / 12.651
393.976 / 473.584
PAY GET IDram
1.000 = 353.115
1.000 = 353.115
Լիցքավորել

«Իդրամ» ID-ն հնարավոր է լիցքավորել նաեւ VISA, MasterCard (USD եւ AMD) եւ ArCa պլաստիկ քարտերի միջոցով:.
      
VISA կամ Master USD քարտերով «Իդրամ» ID-ն լիցքավորելու համար հաճախորդը պետք է նախապես իր քարտը գրանցի «Իդրամ» համակարգում: Գործընթացն իրականացվում է հետեւյալ փուլերով.

  • Հաճախորդն իր «Իդրամ» ID-ում մուտք է գործում «Լիցքավորում» բաժնի «VISA/Master USD» էջը:
  • Առաջին անգամ այս էջը մուտք գործելիս հաճախորդին առաջարկվում է արտոնագրել իր էլեկտրոնային փոստի հասցեն` համակարգում գրանցված իր քարտի մասին հետագա ինֆորմացիան այդ հասցեով ստանալու համար: Հետեւելով տրված հրահանգներին հաճախորդն արտոնագրում է իր էլեկտրոնային փոստի հասցեն:
  • Նշված էլեկտրոնային փոստին արտոնագրման մասին նամակ ստանալուց հետո հաճախորդը նորից մուտք է գործում իր «Իդրամ» ID-ի «Լիցքավորում» բաժնի «VISA/Master USD» էջը, որտեղ նրան հնարավորություն է ընձեռնվում ընտրել քարտի տեսակը – VISA կամ MasterCard, եւ տրված դաշտերում մուտքագրել քարտի տվյալները:
  • Քարտի տվյալները համակարգ մուտքագրելուց հետո, հաճախորդը support@idram.am էլ.հասցեով ուղարկում է իր քարտի եւ անձնագրի սքանը, ինչպես նաեւ քարտային հաշվի վերջին բանկային քաղվածքը` փակված ֆինանսական տվյալներով:
  • Պահանջվող տվյալները ստանալուց հետո համակարգի համապատասխան աշխատակիցները ստուգում են դրանց իսկությունը եւ 48 ժամվա ընթացքում կայացնում համապատասխան որոշում, որի մասին հաճախորդը տեղեկացվում է էլ. նամակով:

 
Քարտի գրանցումը հաջող ավարտելուց հետո հաճախորդին 2 ամիս ժամկետով տրվում է լիցքավորման գումարի սահմանափակում 150$-ի չափով, որը հետագայում կարող է ավելացվել: Գումարի սահմանաչափն ավելացնելու համար հաճախորդը քարտի գրանցումից 2 ամիս հետո դիմում է համակարգի օպերատորին, որի համապատասխան աշխատակիցներն ուսումնասիրում են հաճախորդի վճարման պատմությունը եւ կայացնում համապատասխան որոշում: Ամբողջ գործընթացն անհրաժեշտ է անվտանգության ապահովման եւ գողացած քարտերով գործարքների բացառման համար:



ArCa կամ VISA/Master AMD քարտով
«Իդրամ» ID-ն լիցքավորելու գործընթացն իրականացվում է հետեւյալ փուլերով.

  • Հաճախորդը նախապես գրանցում է իր ArCa կամ VISA/Master AMD քարտը www.arca.am կայքում եւ ստեղծում է վիրտուալ քարտ:
  • Այնուհետեւ հաճախորդը մուտք է գործում «Իդրամ» ID-ի «Լիցքավորում» բաժնի "ArCa" կամ "VISA/Master AMD" էջը եւ «Գումար» բաժնում լրացնում լիցքավորման ենթակա գումարի չափը:
  • Հաճախորդը տեղափոխվում է "ArCa" վճարային համակարգ, որտեղ հետեւելով հրահանգներին ավարտում է լիցքավորումը:

Լիցքավորման 1 գործարքի գումարի մինիմալ չափն է `500 ՀՀ դրամ: Լիցքավորման 1 գործարքի գումարի մաքսիմալ չափն է `100.000 ՀՀ դրամ: 1 օրվա ընթացքում լիցքավորման ենթակա գումարի մաքսիմալ չափն է 500.000 ՀՀ դրամ:

 
Հարցում
Submit
   Առաջարկներ/Բողոքներ
Ուղարկող:
Էլ. փոստ:
Send
 
 Մեր նոր գործընկերը

 Բաժանորդագրվել լուրերին
Էլ. փոստ:
Subscribe

Վերջին նորությունները

 Ստանալ Adobe Reader