«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգն իր գործընկեր "Մեգափեյ" վճարային համակարգի հետ հաճախորդներին տրամադրում է առցանց կոմունալ վճարումներ իրականացնելու հնարավորություն: Օգտվելով տվյալ եղանակից հաճախորդը խնայում է իր ժամանակը եւ ստիպված չէ այցելել փոստային բաժանմունքներ, բանկերի մասնաճյուղեր եւ այլն: Վճարումը կատարվում է հաշված րոպեների ընթացքում, իսկ վճարման մասին տեղեկություններն առցանց ռեժիմով փոխանցվում են կոմունալ ծառայություններ մատակարարող օպերատորներին («Բիլայն», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Հայռուսգազարդ» եւ այլն): «Իդրամ» համակարգի կողմից առցանց վճարման ծառայությունը տրամադրվում է անվճար: Վճարումը կատարելուց հետո ձեւավորվում է վճարման կտրոն եւ հաճախորդին տրվում է այն տպելու հնարավորություն:
«Իդրամ» համակարգի միջոցով կոմունալ վճարումներ կատարելու համար անհրաժեշտ է «Իդրամ» ID-ում մուտք գործել «Կոմունալ» բաժին, այնուհետեւ.
- «Կոմունալ» բաժնի ենթաբաժիններում ընտրել համապատասխան էջը («Բիլայն», «ՎիվաՍել-ՄՏՍ», «Օրանժ», հեռախոս, էլեկտրաէներգիա, ջուր, գազ)
- Մուտքագրել հեռախոսահամարը կամ բաժանորդային համարը եւ կատարել տվյալների հարցում
- Տվյալ կոմունալ ծառայության պարտքի չափն իմանալուց հետո «Գումար» դաշտում մուտքագրել վճարման ենթակա գումարի չափը
- Վճարում կատարելուց հետո տպել ստացականը
«Իդրամ» համակարգի միջոցով կարելի է կատարել նաև «Խմբային վճարում», ինչը հնարավորություն է տալիս մեկ վճարումով փակել բոլոր կոմունալ պարտքերը: Բոլոր վճարումների ստացականներն էլեկտրոնային տեսքով պահպանվում են «Վճարումների պատմություն» էջում, եւ ցանկացած ժամանակ կարող են տպվել հաճախորդների կողմից: