Վարկերի առցանց մարման հնարավորությունը նույնպես նախատեսված է «Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի հաճախորդների համար: Մարման առցանց եղանակը խնայում է հաճախորդի ժամանակը եւ նյարդերը, ապահովում է բարձր արագություն եւ անվտանգություն: Ծառայությունը տրամադրելու համար համակարգը վճարվող գումարից առանձին հաճախորդից գանձում է միջնորդավճար` վճարվող գումարի 0.5%-ի չափով:
«Իդրամ» համակարգի միջոցով վարկերի մարումն իրականացնելու համար անհրաժեշտ է իր «Իդրամ» ID-ում մուտք գործել «Վարկերի մարում» բաժնի «Բանկ» էջը: Այնուհետեւ.
- «Բանկ» դաշտում ընտրել վարկատու բանկի անվանումը
- «Պայմանագրի համար/ Հաշիվ» բաժնում նշել վարկառուի վարկային պայմանագրի համարը կամ բանկի կողմից հատկացված հաշվեհամարը
- «Վարկառու» բաժնում նշել վարկառուի անունը եւ ազգանունը
- «Գումար» դաշտում մուտքագրել համապատասխան գումարի չափը
- «Նպատակ» դաշտում պարտադիր կերպով պետք է նշել վարկառուի անձնագրի սերիան եւ համարը
* Տվյալ վճարումն անհրաժեշտ է կատարել բանկի կողմից նշված ժամկետից երկու բանկային օր առաջ: (Բանկային օր է համարվում շաբաթվա ցանկացած օրը` ժամը 10.00-ից մինչեւ 16.00-ը, բացառությամբ շաբաթ եւ կիրակի օրերի):
«Վարկերի մարում» բաժնի «Պատմություն» էջում պահվում են նախկինում կատարված մարումների պատմությունները եւ ստացականները, որոնք հաճախորդը կարող է ցանկացած ժամանակ տպել: