«Իդրամ» վճարային համակարգի ծառայություններից օգտվելու համար բավական է ինտերնետին միացված ցանկացած համակարգչից մուտք գործել www.idram.am , ապա «Գրանցում» բաժինը եւ հրապարակային պայմանագրի մանրամասն ընթերցումից հետո անվճար գրանցվել համակարգում: Ոչ մի լրացուցիչ համակարգչային ծրագրի ներմուծում չի պահանջվում:
Անհրաժեշտ է ամենայն ուշադրությամբ լրացնել անձնական տվյալները, հաշվի առնելով, որ աստղանիշով նշված դաշտերում ինֆորմացիայի մուտքագրումը պարտադիր է։ Անձնական տվյալները սխալ լրացնելու դեպքում ամբողջ պատասխանատվությունը կրում է հաճախորդը: Անձնական տվյալների սխալ մուտքագրման հետեւանքով հաճախորդը չի կարողանա օգտվել համակարգի կողմից տրամադրվող բոլոր ծառայություններից:
Գաղտնաբառն անհրաժեշտ է կազմել ոչ պակաս, քան վեց սիմվոլից, օգտագործելով տառերի և թվերի ոչ տրիվիալ խումբ։
Գրանցումից հետո «Իդրամ» համակարգը հաճախորդին տրամադրում է անձնական հաշվեհամարը՝ «Իդրամ» ID-ն: