Գործընկերներին  www.idr.am  Անվտանգություն  Մեր մասին  Ինչպես օգտվել  FAQ  Կապ
ԳՐԱՆՑՎԵՔ
համակարգում առցանց հաշիվ ձեռք բերելու համար
ԼԻՑՔԱՎՈՐԵՔ
Ձեր հաշիվը այստեղ նշված ցանկացած եղանակով
ՈՐՏԵՂ ՎՃԱՐԵԼ
Առկա ծառայությունների եւ ապրանքների ցանկ
Rates by  nachange.com
354.007 / 386.224
10.309 / 12.651
393.976 / 473.584
PAY GET IDram
1.000 = 353.115
1.000 = 353.115
Գործընկերներին

Առցանց առեւտուր 

«Իդրամ» վճարային համակարգն իրավաբանական անձանց հնարավորություն է ընձեռում ապրանքներ եւ ծառայություններ վաճառել ինտերնետում եւ դրանց դիմաց ընդունել առցանց վճարումներ: 
«Իդրամ» վճարային համակարգին միանալու համար անհրաժեշտ է կնքել պայմանագիր համակարգի օպերատոր` «Իդրամ» ՍՊԸ հետ: Համակարգին տեխնիկապես միանալու գործընթացը կատարվում է պայմանագիրը կնքելուց հետո` մի քանի ժամվա ընթացքում:
 
Միացման գործընթացի համար, ինչպես նաեւ համագործակցության ընթացքում որեւէ վճար չի պահանջվում: «Իդրամ» վճարային համակարգի միջոցով վճարումներ ընդունելու համար խանութը համակարգին վճարում է միջնորդավճար`սկսած տվյալ խանութի ամսեկան շրջանառության 3%-ից:


 
Հաճախորդի վճարման կարգը


Ապրանքատեսակը կամ ծառայությունն ընտրելուց հետո, հաճախորդին առաջարկվում է վճարել «Իդրամ» վճարային համակարգի միջոցով: Ընտրելով «Իդրամը» որպես վճարման միջոց` հաճախորդն ուղարկվում է «Իդրամ»-ի պաշտոնական կայք` վճարում կատարելու: Վճարումն ավարտելուց հետո հաճախորդն ավտոմատ կերպով վերադառնում է  խանութի կայք:
 
 
Վճարված գումարը խանութին փոխանցելու կարգը


Ապրանքների եւ ծառայությունների դիմաց հավաքագրված գումարները փոխանցվում են առցանց խանութի բանկային հաշվին կատարողական ակտի հիման վրա, ամիսը մեկ անգամ: Կախված գումարի չափից, ըստ հավելյալ պայմանավորվածության, հնարավոր է բանկային փոխանցումներն իրականացնել ավելի հաճախ:
 
 
Համակարգից օգտվելու պայմանները

  • Խանութը պետք է ունենա պատրաստի կայք:
  • Կայքի բոլոր ներքին հղումները պետք է ճիշտ աշխատեն:
  • Առցանց խանութի կայքի վրա պիտի անպայման նշված լինեն խանութի գործող հեռախոսահամարը եւ էլ. փոստի հասցեն:
  • Առցանց խանութի կայքի գլխավոր էջում պետք է տեղադրվի համակարգի ապրանքանիշը:
  • Առցանց խանութի կայքում անհրաժեշտ են առաջարկվող ծառայությանը համապատասխան տվյալների ընդունման հնարավորություններ (օրինակ` ծաղիկներ պատվիրելու դեպքում անհրաժեշտ է առաքման հասցե, օր, մոտավոր ժամ եւ այլ տվյալներ ընդունելու հնարավորություն):


 Մանրամասն տեղեկությունների համար դիմել «Իդրամ» վճարային համակարգի գրասենյակ.
Հեռ.` (+374 10) 56 97 07 , 54 65 44
Հասցե` Հանրապետության 49, 7/1
Էլ. փոստ` info@edram.am

 
Հարցում
Submit
   Առաջարկներ/Բողոքներ
Ուղարկող:
Էլ. փոստ:
Send
 
 Մեր նոր գործընկերը

 Բաժանորդագրվել լուրերին
Էլ. փոստ:
Subscribe

Վերջին նորությունները

 Ստանալ Adobe Reader