Գործընկերներին  www.idr.am  Անվտանգություն  Մեր մասին  Ինչպես օգտվել  FAQ  Կապ
ԳՐԱՆՑՎԵՔ
համակարգում առցանց հաշիվ ձեռք բերելու համար
ԼԻՑՔԱՎՈՐԵՔ
Ձեր հաշիվը այստեղ նշված ցանկացած եղանակով
ՈՐՏԵՂ ՎՃԱՐԵԼ
Առկա ծառայությունների եւ ապրանքների ցանկ
Rates by  nachange.com
354.007 / 386.224
10.309 / 12.651
393.976 / 473.584
PAY GET IDram
1.000 = 353.115
1.000 = 353.115
FAQ

1. Ի՞նչ է «Իդրամ» ID-ն (հաճախորդի անձնական սենյակը)։  
 
«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգն իր յուրաքանչյուր հաճախորդին տրամադրում է պաշտպանված առանձին ինտերնետային տարածք, որտեղ հաճախորդը կատարում է առցանց վճարումներ եւ հետեւում է իր կողմից իրականացված վճարումների պատմությանը։  

 

2. Ինչու՞ են պետք «Իդրամ» ID-ն և գաղտնաբառը։ 
 
«Իդրամ» համակարգում գրանցվելու ժամանակ համակարգը հաճախորդի համար ստեղծում է յուրօրինակ մուտքի անուն (login), որն իրենից ներկայացնում է 9-նիշ թիվ եւ հանդիսանում է հաճախորդի «Իդրամ» ID-ն: «Իդրամ» ID-ն և գաղտնաբառը (password) անհրաժեշտ են համակարգ մուտք գործելու համար, որտեղ հաճախորդը կարող է իր «Իդրամ» ID-ի միջոցով կատարել առցանց վճարումներ։  

3. Ի՞նչ անել, եթե մոռացել եմ PIN-կոդը, գաղտնաբառը կամ «Իդրամ» ID-ն։  
 
Փին-կոդը, գաղտնաբառը կամ «Իդրամ» ID-ն մոռանալու դեպքում անհրաժեշտ է Live Support-ի կամ հեռախոսազանգի միջոցով կապվել համակարգի օպերատորի հետ, այնուհետեւ հետեւել նրա ցուցումներին եւ անհրաժեշտության դեպքում անձամբ ներկայանալ «Իդրամ» վճարային համակարգի պաշտոնական գրասենյակ` ք.Երևան, Հանրապետության 49, 7/1 հասցեով։

Հաճախորդը պետք է ներկայացնի իր անձնագիրը, հայտնի իր «Իդրամ» ID-ին՝ եթե այն չի մոռացել, իր անունը եւ ազգանունը եւ էլեկտրոնային փոստի հասցեն, որը լրացրել է «Իդրամ» համակարգում գրանցվելիս:  
Եթե հաճախորդը չի կարող անձամբ ներկայանալ գրասենյակ, ապա պետք է ուղարկի դիմում և նոտարի կողմից հաստատված իր անձնագրի սքանը
info@idram.am էլեկտրոնային փոստին։ Դիմումի մեջ հաճախորդը պետք է նշի իր «Իդրամ» ID-ին, անունը և ազգանունը, էլեկտրոնային փոստի հասցեն, որը լրացրել է «Իդրամ» համակարգում գրանցվելիս, ինչպես նաև իր անձնագրի համարը։  
Եթե հաճախորդի կողմից տրամադրված տվյալները համապատասխանում են համակարգում` գրանցման ժամանակ նրա կողմից մուտքագրված տվյալներին եւ հնարավորություն են տալիս համակարգում գտնել նրա «Իդրամ» ID-ն, ապա հաճախորդի կորցրած տվյալները փոփոխվում եւ/կամ վերականգնվում են:
 


4. Որքանո՞վ է անվտանգ «Իդրամ» համակարգը։  
 
«Իդրամ» համակարգի անվտանգությունն ապահովվում է մի քանի մակարդակով: Համակարգում տվյալների տեղափոխման անվտանգությունն ապահովվում է SSL (Secure Socket Level) 128 բիթանոց կոդավորմամբ, որը բացառում է որեւէ երրորդ անձանց ներխուժումը դեպի համակարգի եւ հաճախորդի միջեւ փոխանակվող տվյալներ: Հաճախորդի «Իդրամ» ID-ն պաշտպանվում է գաղտնաբառով եւ ծածկագրով: Պաշտպանության այլ մակարդակների մասին տեղեկություններ կարելի է ստանալ այստեղ: 
 

5. Ի՞նչ ժամկետներում է ինտերնետ-խանութը տեղեկացվում ապրանքի արժեքի փաստացի վճարման մասին։
 
 
Անհրաժեշտ «Իդրամ» միավորների առկայությունը ստուգելուց հետո, համակարգը դուրս է գրում պատվերի գումարը հաճախորդի կանխավճարի մնացորդից և անմիջապես դրանից հետո տեղեկացնում է խանութին վճարման իրականացման մասին։ Ամբողջ գործողությունը զբաղեցնում է մի քանի վայրկյան։

 

6. Ի՞նչ է նույնականացումը և ինչու՞ է այն անհրաժեշտ:

 

«Իդրամ» ինտերնետ վճարային համակարգի որոշ ծառայություններից օգտվելու համար անհրաժեշտ է անցնել նույնականացման գործընթաց:
Նույնականացման գործընթացն անհրաժեշտ է հաճախորդի ինքնությունը հաստատելու համար, ինչը, համաձայն Փողերի Լվացման և Ահաբեկչության Ֆինանսավորման դեմ պայքարի օրենքի, ինչպես նաև հաճախորդի ֆինանսական գործարքների անվտանգությունից ելնելով պարտադիր է: Նույնականացման գործընթացը բաղկացած է երեք փուլերից: Առաջին փուլում հաճախորդը նույնականացնում է իր բջջային հեռախոսահամարը և էլ. փոստի հասցեն: Երկրորդում` ճշգրտում է անձնական տվյալները: Երրորդ փուլը ավարտելու համար, հաճախորդը անձնագրով անցնում է “Իդրամ” ընկերության գրասենյակ` նույնականացման ակտիվացման կոդը ստանալու նպատակով ` Հանրապետության 49, 7/1 հասցեով:  Եթե հաճախորդը բնակվում  է շրջանում և Իդրամի գրասենյակը այցելելու հնարավորություն չունի, ապա  պետք է անձնագրի նոտարով հաստատված թարգմանությունը հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզվով ուղարկի ընկերության փոստային հասցեին, ինչից հետո նույնականացման կոդը ընկերության համապատասխան աշխատողի կողմից նամակով կուղարկվի հաճախորդի գրանցման հասցեին:

 

7. Ինչպե՞ս կանխիկացնել գումարը Իդրամից դեպի բանկային հաշիվ

Իդրամ համակարգից գումար կանխիկացնելու հնարավորություն ունենալու համար նախ պետք է անցնել նույնականացման գործընթացը:
Իդրամ ID-ից դեպի բանկային հաշիվ գումար կանխիկացնելու համար հարկավոր է մուտք գործել անձնական Իդրամ ID, սեղմել “Կանխիկացում” կոճակը և ընտրել “Բանկ” տարբերակը:
Այնուհետև, բանկերի ցանկից ընտրելով համապատասխան բանկը որտեղ սպասարկվում է հաշիվը, հաճախորդը “Հաշիվ” դաշտում մուտքագրում է բանկային հաշվեհամարը, որին ցանկանում է փոխանցել գումարը: Եթե հաշիվը քարտային է, ապա նշումներ դաշտում անհրաժեշտ է գրել քարտի դիմային մասում նշված համարը և սեղմել հարցում` կանխիկացման հայտը ուղարկելու համար:


8. Ինչպե՞ս կարելի է լիցքավորել Իդրամ ID-ին

Իդրամ հաշիվը լիցքավորելու բազմազան տարբերակներ կան:

  1. Կանխիկ` Իդրամ ընկերության  պաշտոնական գրասենյակում, ինչպես նաև  «Հայբիզնեսբանկի» և «Արդշինինվեստբանկի» ցանկացած մասնաճյուղերում:
  2. Կանխիկ լիցքավորումը հնարավոր է իրականացնել նաև «Տանդեմ» կամ «Մեգափեյ» վճարային տերմինալների միջոցով
  3. «Արքա» վիրտուալ քարտի և VISA/Master քարտերի միջոցով
  4. «Webmoney» համակարգից www.nachange.com կայքի օգնությամբ
  5. Իդրամ կանխավճարային քարտերի միջոցով, որոնք կարելի է ձեռք բերել ինքնարժեքով Իդրամի գրասենյակում
  6. Բանկային փոխանցումով

 Մանրամասն տեղեկությունների համար անցեք հետևյալ հղումով:

 
Հարցում
Submit
   Առաջարկներ/Բողոքներ
Ուղարկող:
Էլ. փոստ:
Send
 
 Մեր նոր գործընկերը

 Բաժանորդագրվել լուրերին
Էլ. փոստ:
Subscribe

Վերջին նորությունները

 Ստանալ Adobe Reader