Գործընկերներին  www.idr.am  Անվտանգություն  Մեր մասին  Ինչպես օգտվել  FAQ  Կապ
ԳՐԱՆՑՎԵՔ
համակարգում առցանց հաշիվ ձեռք բերելու համար
ԼԻՑՔԱՎՈՐԵՔ
Ձեր հաշիվը այստեղ նշված ցանկացած եղանակով
ՈՐՏԵՂ ՎՃԱՐԵԼ
Առկա ծառայությունների եւ ապրանքների ցանկ
Rates by  nachange.com
354.007 / 386.224
10.309 / 12.651
393.976 / 473.584
PAY GET IDram
1.000 = 353.115
1.000 = 353.115
Անվտանգության ապահովում

«Իդրամ» վճարային համակարգի առաջնային նպատակներից է իր հաճախորդներին պաշտպանել բոլոր հնարավոր ներխուժումներից կամ տվյալների կորստից: Այս նպատակով համակարգի համապատասխան մասնագետները մշակել են անվտանգության վստահելի համակարգ: Անվտանգության ապահովման գործընթացը բաժանվում է երկու մասի.

 

  • Սարքավորումների անվտանգության ապահովում
  • Ծրագրային ապահովության անվտանգության ապահովում

 
Սարքավորումների անվտանգությունը (ֆիզիկական firewall-ներ) ապահովվում է ֆիզիկական սարքերով, որոնք արգելափակում են չնախատեսված հարցումները և կանխում են չարտոնագրված մուտքերը համակարգ:

 

Ծրագրային ապահովության համակարգը ներառում է անվտանգության 7 աստիճան 

1. Ապահովության առաջին աստիճանը SSL կոդավորումն է, հիմնված SSL վկայականի վրա, տրված VeriSign և Thawte ընկերությունների կողմից: Այս կոդավորման միջոցները ապահովում են տեղեկատվության հոսքի անվտանգությունը Հաճախորդի համակարգչի և «Իդրամ» համակարգի սերվերի միջև, բացառելով որեւէ երրորդ կողմի միջամտությունը:

2. Անվտանգության երկրորդ աստիճանը ապահովվում է
Փին-կոդի օգնությամբ: Գրանցման ժամանակ Հաճախորդը ոչ միայն գաղտնաբառ է ընտրում իր համար, այլ նաև Փին-կոդ է ստանում: Փին-կոդը գեներացվում է համակարգի կողմից և հանդիսանում է Հաճախորդի թվային ստորագրությունը առանց որի մուտքագրման որեւէ ֆինանսական գործողություն կամ անձնական տվյալների փոփոխություն հնարավոր չէ իրականացնել:

 

3. Անվտանգության երրորդ աստիճանն ավտոմատացված ծրագրերի (ռոբոտների) կողմից կատարվող մեծ թվով հարցումների հնարվորության արգելափակումն է:  Անվտանգության այս աստիճանն իրականացվում է պատահական թվերի նկարի գեներացման մեթոդով, որն ապահովում է իրական մարդու ներկայությունը համակարգ մուտք գործելիս: Անվտանգության այս աստիճանը կանխարգելում է նաև Գաղնաբառի և Փին-կոդի գուշակումը երրորդ անձանց կողմից պատահական տարբերակների մուտքագրման միջոցով:

4. Անվտանգության չորրորդ աստիճանը տվյալների բազայի և ֆայլերի պաշտպանությունն է: Տեխնիկական ադմինիստրատորի կողմից «Իդրամ» համակարգի տվյալների բազայում և ֆայլերում կատարված բոլոր փոփոխությունների պատմությունը պահվում է մեկ այլ տվյալների բազայում, ուր մուտքի արտոնություն ունի միայն համակարգի այլ աշխատակից:
 

5. Հինգերորդ աստիճանը ապահովում է համակարգի տեղեկատվության ավտոմատ ամենժամյա արխիվացումը, ինչը հնարավոր է դարձնում ցանկացած ժամի տվյալների վերականգնումը:

6. Վեցերորդ աստիճանը – ստուգվում և գրանցվում են համակարգում ցանկացած «Իդրամ» ID մուտք գործած IP հասցեները և մուտքի հարցման ճշգրիտ ամսաթիվն ու ժամը: Ամեն անգամ մուտք գործելիս Հաճախորդին ներկայացվում են տվյալ տեղեկությունները նախորդ մուտքի վերաբերյալ, տալով հնարավորություն ստուգելու, թե եղել է արդյոք չարտոնագրված մուտք վերջինիս «Իդրամ» ID:

7. Անվտանգության յոթերորդ աստիճանն ապահովում է աշխատակիցների կողմից համակարգի 24-ժամյա օպերատիվ վերահսկմամբ:

 
Հարցում
Submit
   Առաջարկներ/Բողոքներ
Ուղարկող:
Էլ. փոստ:
Send
 
 Մեր նոր գործընկերը

 Բաժանորդագրվել լուրերին
Էլ. փոստ:
Subscribe

Վերջին նորությունները

 Ստանալ Adobe Reader